ՀՀ-ից հումանիտար օգնությամբ 2-րդ օդանավը ուղևորվել է Սիրիա

ՀՀ-ից հումանիտար օգնությամբ 2-րդ  օդանավը ուղևորվել է Սիրիա

PanARMENIAN.Net - Հայաստանից Սիրիա է ուղևորվել մարդասիրական օգնությամբ երկրորդ օդանավը:

ՀՀ արտգործնախարարության թվիթերյան միկրոբլոգը տեղեկացնում է, որ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վարդան Մակարյանը և ՌԴ դեսպան Վոլինկինը ճանապարհել են օդանավը հոկտեմբերի 5-ին։

Մարդասիրական օգնությամբ Հայաստանից ուղևորված առաջին օդանավը հոկտեմբերի 3-ին վայրէջք է կատարել սիրիական Հմեյնիմ ավիաբազայում։

Սեպտեմբերի 30-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Սիրիայում ռազմական իրավիճակի կտրուկ սրման առնչությամբ:

Նշվել է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ՝ սիրիական հակամարտությունից տուժած բնակիչներին աջակցելու համար մոտակա օրերին երկու ինքնաթիռով Սիրիա կառաքվի մարդասիրական օգնություն:

Կարդացեք նաև՝ Հյուպատոս. ՀՀ-ից Սիրիա ուղարկված օգնությունը բաժանվում է բոլոր կարիքավորներին` ոչ միայն հայերին

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---