Վանաձորի քաղաքապետի ՀՎԿ-ական թեկնածու Արկադի Փելեշյանը բերման է ենթարկվել

Վանաձորի քաղաքապետի ՀՎԿ-ական թեկնածու Արկադի  Փելեշյանը բերման է ենթարկվել

PanARMENIAN.Net - «Հայկական վերածնունդ» կուսակցության Վանաձորի ընտրությունների ավագանու ընտրացուցակի 1-ին համարը զբաղեցնող Արկադի Փելեշյանը բերման է ենթարկվել Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն:

Այս մասին Armlur.am-ին տեղեկացրել են ոստիկանության լրատվական ծառայությունից: Այլ մանրամասներ ոստիկանությունից չեն հայտնել:

Հոկտեմբերի 4-ին ԶԼՄ-ները տեղեկություն են տարածել, որ «Հայկական վերածնունդ» կուսակցության Վանաձորի ընտրությունների ավագանու ընտրացուցակի 1-ին համարը զբաղեցնող Արկադի Փելեշյանը 15 հոգու հետ այցելել է Վանաձորի հայ Ավետարանական եկեղեցու առաջնորդ Ռաֆայել Գրիգորյանին և ծեծի ենթարկել տարեց մարդուն:

Կարդացեք նաև՝ Մարուքյանը «Հայկական վերածնունդին» ու ԲՀԿ-ին առաջարկում է միասին ձևավորել իշխանությունը Վանաձորում

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---