«Շիրակ կենտրոնը» չի ստացել վարչապետի պատասխանը. Բարեգործության դիմաց հարկեր վճարել մտադիր չէ 5 հոկտեմբերի 2016 - 16:18 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետը դեռևս չի պատասխանել անօթևան ընտանիքներին բնակարաններ նվիրաբերելու հետևանքով առաջացած հարկային բեռից ազատվելու խնդրանքով նրան դիմած Գյումրիի «Շիրակ կենտրոն»-ին: «Շիրակ կենտրոնը» սեպտեմբերի 19-ին նամակով դիմել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին: Նախորդ մի քանի տարիների ընթացքում «Շիրակ կենտրոնի» գործունեության շնորհիվԳյումրու ժամանակավոր կացարաններում սոցիալապես ծայրահեղ ծանր պայմաններում բնակվող մոտ 60 ընտանիքի նվիրվել են բնակարաններ, իսկ վերջին մեկ տարվա ընթացքում՝ 16 բնակարան: Վերջերս ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Գյումրու տարածքային հարկային տեսչությունից ստացված գրություններով «Շիրակ կենտրոնից» պահանջվում է գնված բնակարանների արժեքի 10 տոկոսի չափով եկամտահարկ՝ մոտ 5 մլն դրամի չափով: «Օրենքով սահմանված ժամկետում պատասխան չեմ ստացել՝ ոչ գրավոր, ոչ բանավոր: Դեռևս սպասելու ենք պատասխանի, քանի որ հնարավորություն չունենք վճարումները կատարելու», - PanARMENIAN.Net ին ասաց «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը: Նրա խոսքով, չնայած դրան, կենտրոնը շարունակելու է իր գործունելությունը. «Շատ մարդ մեր օգնության կարիքն ունի, վերջերս երկու բնկարան ենք նվիրել, տնակներում ապրող ընտանիքների համար արդեն վառելափայտ ենք գնել: Թող դատական կարգով բռնագրավեն գույքը, քրգործ հարուցեն, սակայն միևնույն է մեր բարերարների գումարները չենք ցանկանում հարկերին ուղղել, այլ միայն բուն օգնությանը»: Կարդացեք նաև՝ Գյումրեցի ևս մեկ անօթևան ընտանիք բնակարան է նվեր ստացել Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Օ՛Բրայեն. ՀՀ հետ առևտուրն ընդլայնելու, գլոբալ առևտրում երկրի մասնաբաժինը մեծացնելու հնարավորություն կա Նա նշել է, որ մաքսային ոլորտում տեղեկատվության փոխանակման մասին համաձայնագիր կստորագրվի Օ՛Բրայեն. Շարունակելու ենք աշխատել ՀՀ հետ պաշտպանության և անվտանգության հարցերում «Անցած տարի տեղի ունեցավ առաջին համատեղ զորավարժությունը, սպասում ենք ավելիի»,–ասել է նա Միրզոյան․ Կա պատմական պահ` վերջնականացնելու Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագիծը Նա այդ մասին ասել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստում Ucom-ի ֆիքսված ցանցը գործարկվել է Նոր Հաճնում Մինչև օգոստոսի 31-ը Ucom–ին միացող Նոր Հաճնի բնակիչների համար նախատեսված են ակցիաներ |