«Սպարտակը» հրաժարվել է Յուրա Մովսիսյանի ծառայություններից 5 հոկտեմբերի 2016 - 17:32 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայի «Սպարտակը» հրաժարվել է Յուրա Մովսիսյանի ծառայություններից, որին վարձակալությամբ հանձնել էր ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքին», գրում է «Իզվեստիա» թերթը: Ամերիկյան ակումբի հարձակվող Մովսիսյանը, որի իրավունքները պատկանում են մոսկովյան «Սպարտակին», դեկտեմբերին պետք է վերադառնար «Սպարտակ»: Վարձակալության պայմանագրի ժամկետը սպառվում է դեկտեմբերի 1-ին: Սակայն «Սպարտակի» ղեկավարությունը շահագրգռված չէ, որ Մովսիսյանը վերադառնա և ակումբի ներկայացուցիչներն արդեն իրազեկել են հարձակվողին, որ նա նոր թիմի որոնումներ սկսի: «Ակումբի մարզչական շտաբը չի դիտարկում Մովսիսյանին որպես հարձակման գծի հզորացում»,-ասել է աղբյուրը մոսկովյան ակումբում: Նա հավելել է, որ չնայած «Սպարտակը» հարձակվողների պակաս ունի, ակումբի տնօրենների խորհրդի անդամներից ոմանք դեմ են, որ Մովսիսյանը շարունակի կարիերան «Սպարտակում»: Առաջին հերթին դա կապված է ֆուտբոլիստի աշխատավարձի հետ, որն, ըստ ղեկավարության, չի համապատասխանում նրա պրոֆեսիոնալ որակներին և ուռճացված է: Նա ասել է նաև, որ այսօր իրավիճակն այնպիսին է, որ եթե նույնիսկ Մովսիսյանը նոր թիմ չգտնի իր համար, ապա «Սպարտակում», հավանաբար, նստելու է պահուստայինների նստարանին կամ հանդես է գալու երկրորդ թիմի կազմում: «Սպարտակի» հետ Մովսիսյանի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2019-ի կեսը: Ըստ պայմանագրի, որը երկարացվել է 2015-ին ակումբի այն ժամանակվա տնօրեն Ռոման Ասխաբաձեի կողմից, Մովսիսյանի տարեկան աշխատավարձը կարզմում է մոտ 2,5 մլն եվրո առանց բոնուսների և պարգևավճարների: Վարձակալության շրջանում ակումբի պարտավորություններն աշխատավարձի վճարման մասով կատարում էր ամերիկյան ակումբը: Մովսիսյանի համար լավագույն տարբերակը կլինի կարիերան ամերիկյան ակումբում շարունակելը: 2016-ի հունվարից ամերիկյան ակումբն իրավունք ունի գնել նրան: Մովսիսյանն այլևս չի մասնակցում Հայաստանի հավաքականի խաղերին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ տարաձայնությունների պատճառով: «Սպարտակի» գլխավոր մարզիչ Դմիտրի Ալենիչևը մայիսին հայտարարել էր, որ Մովսիսյանն իր ամբողջ ներուժով չէր խաղում հավաքականի կազմում: Ընթացիկ խաղաշրջանում Մովսիսյանը 24 հանդիպում է ունեցել «Սոլթ Լեյք Սիթիի» կազմում և 9 գնդակ է խփել: Ըստ փորձագետների, այսօրվա դրությամբ Մովսիսյանի շուկայական արժեքը մոտ 4 մլն եվրո է: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին ՌԴ ՊՆ ղեկավար․ Հատկապես մտահոգիչ են Վաշինգտոնի և Բրյուսելի պլանները մեր հայ գործընկերների մասով Նա հավելել է, որ «Հայաստանին ու Ադրբեջանին հակասությունների կարգավորման համար պարտադրվում են միջնորդական ջանքեր» |