Արթուր Ալեքսանյանը, Միհրան Հարությունյանը, Ռաֆայել Քոթանջյանը` Երևանի պատվավոր քաղաքացիներ 5 հոկտեմբերի 2016 - 16:59 AMT PanARMENIAN.Net - Երևանի ավագանին հաստատել է Արթուր Ալեքսանյանին, Միհրան Հարությունյանին, Ռաֆայել Քոթանջյանին և Սառա Եսայանին «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու մասին որոշման նախագծերը: Որոշումն ընդունվել է Երևանի ավագանու հոկտեմբերի 5-ին գումարված արտահերթ նիստում Երևանի 2798-րդ տարեդարձի առթիվ: Որոշումը կայացվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի առաջարկով: Արթուր Ալեքսանյանին, Միհրան Հարությունյանին կոչումները շնորհվել են հաշվի առնելով նրանց միջազգային մրցասպարեզներում ունեցած ակնառու հաջողությունները և տարած փայլուն հաղթանակները: ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանին կոչումը շնորհվել է ստեղծագործական ակնառու հաջողությունների, թատերարվեստում ներդրած նշանակալի ավանդի և բազմամյա վաստակի համար: «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մեծահասակների պոլիկլինիկայի բժիշկ-ռևմատոլոգ, ՀՀ վաստակավոր բժիշկ Սառա Եսայանին կոչումը շնորհվել է առողջապահական համակարգում ներդրած նշանակալի ավանդի, երկարամյա բեղմնավոր գործունեության և ունեցած վաստակի համար, ասվում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության մեջ: Երևանի օրվան նվիրված միջոցառումները, ըստ քաղաքապետարանի, կանցկացվեն ավելի համեստ ձևաչափով, միայն մեկ օր՝ հոկտեմբերի 8-ին: Երևանի քաղաքապետարանը որոշել է 2015-ի համեմատ կրկնակի նվազեցնել Էրեբունի-Երևան տոնակատարության համար նախատեսվող բյուջեն: Տոնակատարության մասով ավագանու կողմից հաստատված բյուջեով 130 մլն դրամ էր հաստատված, սակայն ծախսվելու է 65 մլն միջոցառումների համար: «Էրեբունի-Երևան 2798» տոնակատարությունը չի ներառի ավանդական դարձած Հանրապետության հրապարակի տոնական համերգն ու քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքի առջև անցկացվող տոնական շքերթը, սակայն քաղաքի տարբեր հատվածներում բազում միջոցառումներ են նախատեսված: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | ՄՊՀ-ն թույլատրել է «Արդշինբանկ» և «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ների համակենտրոնացումը Հանձնաժողովը եզրահանգել է, որ այն չի հանգեցնում մրցակցության սահմանափակմանը, սպառողների շահերի վնասմանը ՔԿ–ն մանրամասներ է հայտնել Աջափնյակում սպանության մասին․ Կա նաև վիրավոր Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ Փաշինյանը՝ Պուտինին․ Հավասարության սկզբունքների վրա հիմնված ՀՀ և ՌԴ հարաբերություններն այսուհետ ևս կզարգանան կառուցողական հունով Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Պուտինին և Միշուստինին՝ Ռուսաստանի օրվա առթիվ ՆԳՆ․ 24 ժամում ԱՊՊԱ պայմանագիր կնքելիս տուգանքը զեղչվում է 75%-ով Համակարգը չի կիրառվում առանց գործող ԱՊՊԱ պայմանագրի տրանսպորտային միջոց վարելու համար տուգանքի դեպքում |