Նախագահը ներկայացրել է ԱԱԽ նորանշանակ քարտուղարին![]() 5 հոկտեմբերի 2016 - 17:13 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 5-ին Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարության անձնակազմին ներկայացրել է Խորհրդի նորանշանակ քարտուղար Յուրի Խաչատուրովին: Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գևորգյանին՝ այդ պաշտոնում գործունեության կարճ ժամանակահատվածում իրականացրած աշխատանքի համար և իր ու հանդիպման մասնակիցների կողմից հաջողություն մաղթել նրան` ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պարտականությունների կատարման գործում: Նորանշանակ խորհրդի քարտուղար Յուրի Խաչատուրովին նախագահը շնորհավորել է և վստահություն հայտնել, որ նոր աշխատանքում նա կհամատեղի զինվորականի ու արդեն քաղաքական գործչի իր պարտականությունները՝ հանդիպման մասնակիցների հետ ձեռնամուխ լինելով Ազգային անվտանգության խորհրդի աշխատանքները կազմակերպելուն, քարտուղարության աշխատակազմն ամբողջությամբ ձևավորելուն և երկրի առջև ծառացած խնդիրների լուծմանն ակտիվ մասնակցելուն: Գևորգյանը և Խաչատուրովը վստահեցրել են Սարգսյանին, որ իրենց գործունեության ընթացքում ՀՀ նախագահի աշխատակազմը և ԱԱԽ քարտուղարությունը լիարժեքորեն կկատարեն իրենց վրա դրված պարտականությունները՝ նպաստելով Հայաստանի Հանրապետության անվտանգության մակարդակի ավելի բարձրացմանը: Կարդացեք նաև՝ Արմեն Գևորգյանը նշանակվել է նախագահի աշխատակազմի ղեկավար, Խաչատուրովը՝ ԱԱԽ քարտուղար Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |