ՀՀ նախագահի խորհրդականն այլընտրանք չի տեսնում Սերժ Սարգսյանի թեկնածությանը 2008 թվականի ընտրություններում17 մայիսի 2007 - 18:34 AMT PanARMENIAN.Net - Ազգային անվտանգության հարցով Հայաստանի նախագահի խորհրդական Գառնիկ Իսագուլյանը այսօրվա դրությամբ երկրի ղեկավարի պաշտոնում այլընտրանք չի տեսնում, բացի վարչապետ Սերժ Սարգսյանից: Գառնիկ Իսագուլյանը հիշեցրել է, որ դեռ մեկուկես տարի առաջ էր հայտարարում, որ Հայաստանի նախագահ կդառնա Սերժ Սարգսյանը եւ այսօր էլ նույն կարծիքին է: Նրա գնահատականներով, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը չի հավակնի այդ պաշտոնին, քանի որ Ծառուկյանը «նման ամբիցիաներ եւ նպատակներ չունի»: Խոսելով ընդդիմադիր քաղաքական գործիչների մասին` նախագահի խորհրդականը նշել է, որ տվյալ դեպքում ամեն ինչ կախված է այն բանից, թե ինչպես նրանք իրենց կդրսեւորեն նախընտրական շրջանում: Նա նկատել է, որ միավորման եւ միասնական թեկնածու ներկայացնելու դեպքում ընդդիմությունը որոշակի շանսեր ունի` հավելելով, որ այսօրվա դրությամբ նման միավորման որեւէ նախադրյալ չկա: Իսագուլյանի կարծիքով, ինչպես եւ խորհրդարանական ընտրություններում, այնպես եւ նախագահական ընտրություններում, ընդդիմությանը կխանգարեն միավորվել նրանց առաջնորդների ամբիցիաները: «Նրանք բոլորը քնում եւ երազում են, որ նախագահ կդառնան»,- գտնում է նա, հաղորդում է Regnum-ը:Նշենք, որ 2008 թվականին կայանալիք Հայաստանի նախագահական ընտրություններին իրենց մասնակցության մասին արդեն հայտնել են վարչապետ Սերժ Սարգսյանը, «Օրինաց Երկիր» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը, Ազգային-Ժողովրդավարական Միության առաջնորդ, նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը, «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը, Ժողովրդական կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանը: Ինչպես նաեւ, ըստ Հայոց Համազգային Շարժում կուսակցության նախագահ Արարտ Զուրաբյանի, այդ պաշտոնին հավակնում է նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը (Հայաստանի առաջին նախագահ): ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |