Ղարաբաղը ձգտում է գրավել իրանցի զբոսաշրջիկներին պարսկական մշակութային ժառանգությամբ![]() 5 հոկտեմբերի 2016 - 17:56 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղը ձգտում է գրավել իրանցի զբոսաշրջիկներին պարսկական մշակութային ժառանգությամբ: Այդ մասին հոկտեմբերի 5-ին լրագրողներին է հայտնել ԼՂՀ էկոնոմիկայի փոխնախարար Սերգեյ Շահվերդյանը, հայտնում է «Նովոստի Արմենիան»: «Ինչ վերաբերում է Իրանից դեպի Ղարաբաղ մշակութային զբոսաշրջությանը, մենք փորձում ենք բոլոր միջոցները ձեռնարկել զբոսաշրջիկներին գրավելու համար: Պարսկական մշակութային ժառանգությունը Ղարաբաղի իշխանությունների ուշադրության կենտրոնւմ է, քայլեր են ձեռնարկվում մշակութային արժեքների պահպանության ուղղությամբ, և ոչ միայն մզկիթների, այլ նաև դամբարանների և այլ հուշարձանների»,-ասել է Շահվերդյանը: Նա հիշեցրել է, որ իրանական կազմակերպությունններից մեկը պատվեր է ստացել և մշակում է Շուշիի Վերին մզկիթի ռեստավրացիայի նախագիծը, աշխատանքներն արդեն ավարտական փուլում են: Վերականգնման աշխատանքները կսկսվեն առաջիկայում հայկական հասարակական կազմակերպությունների աջակցությամբ: Ավելի վաղ Շահվերդյանը հայտնել էր, որ Շուշիի Վերին մզկիթի ռեստավրացիայի փաստաթղթերի մշակմամբ զբաղվում է հայկական «Արևելյան պատմական ժառանգության վերածնունդ» հիմնադրամը Իրանից ներգրավված փորձագետների մասնակցությամբ: Շուշիի պարսկական Վերին Մզկիթը կառուցվել է 1883 թ. իրանացի ճարտարապետ Կարբելի սեֆի Խանի նախագծով: Ավելի քան 50 տարիների ընթացքում մզկիթը եղել է Շուշիի մահմեդականների հոգևոր կենտրոնը: Խորհրդային տարիներին մզկիթը ձևափոխվել էր պատմա-երկրագիտական թանգարանի, որտեղ ցուցադրվում էին յուրահատուկ ցուցադրանմուշներ, այդ թվում` արվեստի գլուխգործոցներ: 1992թ. մայիսին` Շուշիի ազատագրման ռազմագործողության ժամանակ, մզկիթին լուրջ վնաս էր հասցվել: Ներկայումս այնտեղ իրականացվում են լայնամասշտաբ վերականգնողական աշխատանքներ:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |