Նախարար. «Երևանի ՋԷԿ»-ի՝ «Գազպրոմ-Արմենիա»-ին ունեցած պարտքի ավելի քան $17 մլն-ը մարվել է![]() 5 հոկտեմբերի 2016 - 18:04 AMT PanARMENIAN.Net - «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ի պարտքը «Գազպրոմ-Արմենիա» ընկերությանը հոկտեմբերի 5-ի դրությամբ կազմում է $35 մլն: Այս մասին ԱԺ-ում հայտարարել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը՝ պատասխանելովԱզատ դեմոկրատներ կուսակցության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հարցին: Նրա խոսքով, ռուսական «Լայֆ նյուզի» եթերում հնչեցրած գումարը 2016թ. հուլիսի 1-ի դրությամբ պարտքն էր, որը կազմում էր $52 մլն 300.000: «Պարտքի $17 մլն 300.000-ը մարվել է»,- հավելել է Մանուկյանը: Օգոստոսի 31-ին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը՝ անդրադառնալով այդ օրերին զանգվածային լրատվական միջոցներով շրջանառվող տարաբնույթ մեկնաբանություններին, որոնք վերաբերում են «Երևանի ՋԷԿ»-ի հնարավոր վաճառքին, հայտարարել է, որ ՀՀ կառավարությունը երբևէ չի քննարկել և չի պատրաստվում քննարկել «Գազպրոմ Արմենիայի» նկատմամբ «Երևան ՋԷԿ»-ի կուտակած պարտքերի դիմաց՝ կայանը վաճառելու տարբերակը։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |