Երևանի մի քանի ընտանիք բնակարան կստանա մայրաքաղաքի օրվա առթիվ 5 հոկտեմբերի 2016 - 18:17 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 5-ին գումարած Երևանի ավագանու արտահերթ նիստումհաստատվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի առաջարկը՝ Երևան քաղաքի 2798-րդ տարեդարձի առթիվ, ինչպես նաև հաշվի առնելով բնակարանային պայմանների բարելավման խիստ անհրաժեշտությունը՝ Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարանը նվիրել 1991թ. ապրիլին Շահումյանի շրջանի Գետաշեն գյուղում հերոսաբար զոհված ազատամարտիկ Արթուր Կարապետյանի ընտանիքին: Ավագանու մեկ այլ որոշմամբ հաստատվել է ՀՀ և ԼՂՀ սահմանների ինքնապաշտպանական, ազատագրման մարտերին և ՀՀ սահմանների պաշտպանության, «Սասունցի Դավիթ» աշխարհազորային ջոկատի անդամ, վիրավոր ազատամարտիկ Վիրաբ Սարգսյանի բազմանդամ ընտանիքին անհատույց օգտագործման իրավունքով բնակարանի տրամադրման որոշման նախագիծը: Երևան քաղաքի 2798-րդ տարեդարձի առթիվ, ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի և միջազգային չորս մրցույթի դափնեկիր, «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» և «Պատվո» շքանշանակիր, «Սուրբ Սահակ, Սուրբ Մեսրոպ» շքանշանի ասպետ, Երևանի կոնսերվատորիայի պրոֆեսոր Սվետլանա Նավասարդյանին, Երևանի ավագանու որոշումով նույնպես կտրամադրվի Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարան: Հաշվի առնելով Արցախյան ազատամարտում ունեցած ներդրումը, հայ ազգագրական ու հայրենասիրական երգերի ստեղծման և տարածման գործում ունեցած զգալի ավանդը, ինչպես նաև բնակարանային պայմանների խիստ կարիքավորությունը՝ Երևանի ավագանու որոշումով բնակարան կտրամադրվի նաև ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գուսան Հայկազունուն: Ավագանին հաստատել է նաև ութ անչափահաս երեխաունեցող Արթուր Սաֆարյանի և Լուսինե Բակունցի ընտանիքին անհատույց օգտագործման իրավունքով բնակարանի տրամադրման որոշման նախագիծը: Երևանի ավագանու այլ որոշումներով անհատույց օգտագործման իրավունքով բնակարաններ կտրամադրվեն նաև բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող ևս 4 ընտանիքի: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |