Ամուլսարի ոսկու հանքի շահագործման դադարեցման պահանջով ստորագրահավաք է սկսվել 5 հոկտեմբերի 2016 - 18:26 AMT PanARMENIAN.Net - «Համահայկական բնապահպանական ճակատ» (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունը, տեղական և արտասահմանյան մի շարք կազմակերպությունների հետ միասին, Change.org կայքում ստարագրահավաք է սկսել՝ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման և օֆշորային Lydian International ընկերության ֆինանսավորման դադարեցման պահանջով։ «Խնդրում ենք Սևանի, Ջերմուկի, ինչու չէ նաև Հայաստանի ապագայի և էկոլոգիական անվտանգության մասին մտահոգ բոլոր մարդկանց անպայման անցնել այս հղումով, ծանոթանալ խնդրի էությանը, ստորագրել և հնարավորինս տարածել Ամուլսարի աղետաբեր ծրագրի դադարեցման կոչը», - ասված է նախաձեռնության հաղորդագրությունում։ Ստորագրահավաքում նշված պահանջներն ուղղված են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին, Համաշխարհային բանկի նախագահ Ջիմ Յոնգ Կիմին, Միջազգային ֆինանսական կորպորացիայի գործադիր տնօրեն Ֆիլիպ լը Հուերուին, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Սումա Չակրաբարտիին, մասնավոր խոշոր ներդրողներ՝ Orion Mine Finance"ժ և Resource Capital Funds ընկերություններին։ ՀԲՃ-ն նշում է, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունը 100%-ով պատկանում է Lydian International Limited բրիտանական օֆշորային ընկերությանը։ Չնայած Հայաստանի գրեթե բոլոր անկախ մասնագետների, բնապահպանական կազմակերպությունների, Ջերմուկի և Գնդեվազի բնակչության մեծ մասի բացասական կարծիքի՝ Հայաստանի կառավարությունը թույլ է տվել այս ծրագրի իրականացումը, որն անկառավարելի վտանգ է ոչ միայն Արփա և Որոտան գետերի ավազանների բնական միջավայրի, Ջերմուկ առողջարանային քաղաքի, Սպանդարյանի և Կեչուտի ջրամբարների, այլ նաև տարածաշրջանի քաղցրահամ ջրերի գլխավոր շտեմարան համարվող Սևանա լճի համար։ Նախատեսվում է 10 տարվա ընթացքում տարեկան վերամշակել 10 մլն տոննա հանքաքար, ինչն իրականացվելու է խիստ թունավոր նատրիումի ցիանիդի կիրառմամբ՝ Արփա գետից և Գնդեվազ գյուղից մոտ 1000 մետր հեռավորության վրա։ Կարդացեք նաև՝Ամուլսարի հանքի շահագործման վտանգի մասին բարձրաձայնողների դեմ դիմում է ներկայացվել ոստիկանություն Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | ՄՊՀ-ն թույլատրել է «Արդշինբանկ» և «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ների համակենտրոնացումը Հանձնաժողովը եզրահանգել է, որ այն չի հանգեցնում մրցակցության սահմանափակմանը, սպառողների շահերի վնասմանը Փաշինյանը՝ Պուտինին․ Հավասարության սկզբունքների վրա հիմնված ՀՀ և ՌԴ հարաբերություններն այսուհետ ևս կզարգանան կառուցողական հունով Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Պուտինին և Միշուստինին՝ Ռուսաստանի օրվա առթիվ ՆԳՆ․ 24 ժամում ԱՊՊԱ պայմանագիր կնքելիս տուգանքը զեղչվում է 75%-ով Համակարգը չի կիրառվում առանց գործող ԱՊՊԱ պայմանագրի տրանսպորտային միջոց վարելու համար տուգանքի դեպքում Սելավային հոսքի պատճառով անանցանելի է Երևան-Մեղրի ճանապարհից դեպի Ջերմուկ տանող հին ճանապարհը Փրկարարները սահմանազատել են տարածքը |