Աստված օրհնի Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը. Հռոմի պապն ամփոփել է կովկասյան այցը 6 հոկտեմբերի 2016 - 11:09 AMT PanARMENIAN.Net - Հռոմի Ֆրանցիսկոս պապը հոկտեմբերի 5-ին անդրադարձել է օրերս Վրաստան և Ադրբեջան կատարած այցին և խոսել քրիստոնեական միասնության կարևորության մասին: Tert.am-ը Վատիկանի ռադիոյին հղումով հայտնում է, որ, ելույթ ունենալով Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված ուխտավորների առաջ, Հռոմի պապն իր երախտագիտությունն է հայտնել կովկասյան երկրներ այցելել կարողանալու համար: Նա իր այցը նկարագրել է որպես հունիսին Հայաստան կատարած այցի լրացում և ասել, որ մարտահրավերների առաջ կանգնած Կովկասի երեք ժողովուրդներին այցելելով նա կարողացել է բոլոր մարդկանց ուղղորդել խաղաղության և եղբայրության ճանապարհով: Հռոմի պապը նշել է, որ Կովկասի երեք երկրներ է այցելել՝ «հաստատելու համար, որ Կաթոլիկ եկեղեցին ապրում է նրանց մեջ և ուղղորդելու այս ժողովուրդներին դեպի խաղաղություն և եղբայրություն»: Կաթոլիկ եկեղեցու հովվապետն իր խոսքում նշել է, որ դիմելով Ադրբեջանի իշխանություններին՝ նա հույս է հայտնել, որ «կարող են գտնվել լավ լուծումներ դեռևս առկա խնդիրների համար և որ Կովկասի բոլոր ժողովուրդները կարող են ապրել խաղաղության և փոխադարձ հարգանքի պայմաններում»: «Աստված օրհնի Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը»,- ասել է Ֆրանցիսկոս պապը: Հռոմի պապը Հայաստան էր այցելել 2016 թվականի հունիսին, իսկ սեպտեմբերի վերջին-հոկտեմբերի սկզբին այցելել է Վրաստան և Ադրբեջան։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Ռուսական Առաջին ալիքի սփռումը ՀՀ հանրային մուլտիպլեքսում դադարեցվել է պարտքի պատճառով Հեռարձակումը ժամանակավորապես դադարեցվել է մինչև պարտքի ամբողջական մարումը Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են ՌԴ-ն մտադիր է հյուպատոսություն բացել Ստեփանակերտում Նշվել է, որ իդեալական կլիներ, որ հյուպատոսությունը բացվեր 2024–ին |