Times. «Ջեբհաթ ան Նուսրան» հարձակումներ է պատրաստում Մեծ Բրիտանիայում և Եվրոպայում 6 հոկտեմբերի 2016 - 11:47 AMT PanARMENIAN.Net - Ահաբեկչական «Ջեբհաթ Ֆաթահ աշ Շամը», որը նախկինում «Ջեբհաթ ան Նուսրա» էր կոչվում, մտադիր է մի շարք ահաբեկչություններ իրականացնել Մեծ Բրիտանիայում և Եվրոպայում, հայտնում է Times-ը: Ըստ պարբերականի, «Ջեբհաթ ան Նուսրան» մտադիր է ահաբեկչություններ իրականացնել «Իսլամական պետություն» խմբավորման դիրքերի թուլացման ֆոնին, որը վերջին շրջանում պարտություն է կրում Սիրիայում և Իրաքում, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ըստ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելլոնի, «Ջեբհաթ Ֆաթահ աշ Շամը» անմիջական սպառնալիք է Մեծ Բրիտանիայի և ամբողջ Եվրոպայի համար: Ասվում է, որ խմբավորման առաջնորդը հիմա գրոհների պլաններն է մշակում: «Ջեբհաթ ան Նուսրան» ահաբեկչական կազմակերպություն է, որը ստեղծվել է 2012 թ. հունվարի 23-ին Սիրիայում քաղաքացիական պատերազմի ժամանակ: Այն «Ալ Քայիդայի» սիրիական ստորաբաժանում են կոչում: Սկզբնական շրջանում կազմակերպությունը գործակցել է Սիրիայի Ազատ բանակի հետ, որը դեմ է երկրի գործող կառավարությանը: Ճակատի անդամները սունիներ են: Նրա շարքերում կռվում են սիրիացիներ, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի, Իրաքի, Պակիստանի, Լիբանանի, Թուրքմենստանի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ, որոնք միավորված են սալաֆիտների գաղափարախոսությամբ, որը կոչ է անում իսլամական պետություն կառուցել ոչ միայն Սիրիայում, այլև ամբողջ իսլամական աշխարհում: Կազմակերպության առաջնորդները նախատեսում են Սիրիայում պատերազմի ավարտից հետո գրոհել Իսրայելը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ Փաշինյանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր Նա ելույթ է ունեցել, որին հաջորդել է հանդիսավոր զորահանդեսը |