Թուրքիան դիվանագիտական պաշտոններին նշանակում է հայոց լեզվին տիրապետող անձանց Ցեղասպանության ճանաչման դեմ պայքարելու համար17 մայիսի 2007 - 19:38 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի արտգործնախարարությունը հզոր հայ համայնքով երկրներում դիվանագետների պաշտոններում նշանակում է անձանց, ովքեր տիրապետում են հայոց լեզվին: Այդ քայլը նախաձեռնում են, որպեսզի ցուցադրվի բարձր պրոֆեսիոնալիզմը Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ պայքարում: Թուրքիայի ԱԳՆ-ում առկա աղբյուրի խոսքերով, արտգործնախարարության հայկական վարչության ղեկավար Սուլեյման Գոկչան կնշանակվի պատասխանատու պաշտոնի ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանատանը: Բացի Սուլեյման Գոկչայից, հայոց լեզվին տիրապետող եւս երեք դիվանագետ է ուղարկվել երկրի հյուպատոսարաններն այն նահանգներում, որտեղ կենտրոնացած է հայ համայնքը: Թուրքիայի արտգործնախարարությունը շարունակում է նախապատրաստել հայոց լեզվին ազատորեն տիրապետող դիվանագետների, հաղորդում է ԱՊԱ-ն:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |