Սուրիկ Խաչատրյանն ազատվել է Սյունիքի մարզպետի պաշտոնից 6 հոկտեմբերի 2016 - 11:53 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության հոկտեմբերի 6-ի նիստում, որը վարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Սուրիկ Խաչատրյանն ազատվել է Սյունիքի մարզպետի պաշտոնից: «Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 88.1-ին հոդվածով և հիմք ընդունելով ՀՀ նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրի 1.7-րդ կետը` ՀՀ կառավարությունը որոշում է. Սուրիկ Խաչատրյանին ազատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,-ասվում է որոշման տեքստում: Մեկ այլ նախագծով առաջարկվում է Սյունիքի մարզպետ նշանակել Վահե Հակոբյանին, սակայն նախագիծը կքննարկվի ՀՀ նախագահի կողմից Սուրիկ Խաչատրյանի վերաբերյալ Կառավարության որոշումը հաստատելուց հետո, գրում է Tert.am-ը: Սուրիկ Խաչատրյանը Սյունիքի մարզպետ էր նշանակվել 2004-ին:2013-ի հունիսի 1-ի երեկոյան նրա` Գորիսի Դավիթ-Բեկի փողոցի թիվ 1 հասցեում գտնվող առանձնատան դիմացի հատվածում տեղի են ունեցել կրակոցներ, ինչի արդյունքում 1970-ին ծնված Ավետիք Բուդաղյանը ստացած հրազենային վնասվածքներից տեղում մահացել է, իսկ 1971-ին ծնված Արտակ Բուդաղյանը և 1975-ին ծնված Նիկոլայ Աբրահամյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Արդեն հունիսի 3-ին Սուրեն Խաչատրյանը հաղորդագրություն էր տարածել, որտեղ հայտնել էր, որ թողնում է մարզպետի լիազորությունները. «Ցավում եմ, որ չէի կարող ու չկարողացա կանխել իմ առանձնատան մոտ տեղի ունեցած ողբերգական միջադեպը, հիմա արդեն բոլոր հարցերի պատասխանը պիտի տա օբյեկտիվ քննությունը: Յուրաքանչյուրը պետք է ըստ իր կատարածի պատասխան տա: Այդ թվում և Սուրեն Խաչատրյան ՀՀ քաղաքացին: Ես որոշել եմ թողնել մարզպետի իմ լիազորությունները մինչև նախաքննության ավարտը և արդեն իմ վերադաս մարմնից ստացել եմ թույլտվություն: Այս պահից սկսած ես այլևս չեմ կատարում Սյունիքի մարզպետի պարտականությունները»: 3 օր անց նախագահ Սերժ Սարգսյանը վավերացրել է ՀՀ կառավարության որոշումը՝ Սուրեն Խաչատրյանին իր դիմումի համաձայն ՀՀ Սյունիքի մարզպետի պաշտոնից ազատելու մասին: 2014 թվականի սեպտեմբերի 25-ի նիստում Հովիկ Աբրահամյանի ղեկավարած ՀՀ կառավարության ընդունված որոշմամբ Սուրիկ Խաչատրյանը մոտ 1 տարի 4 ամիս տևած ընդմիջումից հետո վերանշանակվել էր Սյունիքի մարզպետի պաշտոնում: Նախկին մարզպետ Վահե Հակոբյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել, որից հետո նշանակվել էր Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ: Կարդացեք նաև՝Նախագահ. Այս Կառավարությունը կարող է անել այն, ինչ չի հաջողվել նախկին բոլոր կառավարություններին Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Ավանեսյան․ Վիճակն աղետի գոտում կառավարելի է, որևէ բռնկում կամ շեղումներ չկան Նախարարը վստահեցրել է՝ համակարգը բերված է պատշաճ մակարդակի Փաշինյան․ ԱՕԿՍ-ի շենքում խանութ, սրճարան, ռեստորան բացելու սահմանափակում չկա Նա նշել է, որ միակ սահմանափակումը, որ դրվել է, այն է, որ շենքի մշակութային բովանդակությունը չվնասվի Շոյգու․ ՆԱՏՕ-ն ՀԱՊԿ երկրներ ներխուժում է մշակում Նա հավելել է, որ ՀԱՊԿ երկրների համար անմիջական սպառնալիք է ՆԱՏՕ-ի շարունակական ընդլայնումը Սև ծովից ցիկլոն է գալիս․ Ջերմաստիճանը կնվազի 6-9 աստիճանով Հնարավոր է նաև կարկուտ |