Yandex-ը Հայաստանում ծրագրավորման դպրոց է բացում 6 հոկտեմբերի 2016 - 12:00 AMT PanARMENIAN.Net - Yandex-ը Երևանում ծրագրավորման դպրոց կբացի բարձր դասարանների աշակերտների համար: Այս կրթական ծրագիրը նախատեսված է 8-ից 10-րդ դասարանցիների համար: Ծրագրավորման դպրոցը անվճար դասընթաց է, որը կազմված է թեմատիկ դասախոսություններից ու ծրագրավորման սեմինարներից: Ուսուցումը կազմակերպվելու է Python-ի օրինակով. այս լեզուն թույլ է տալիս լուծել բազմաթիվ խնդիրներ և դրա պահանջարկը շուկայում աստիճանաբար աճում է: Ուսուցման ծրագիրը մշակվել է Յանդեքսի տվյալների վերլուծության դպրոցում: Յանդեքսը զբաղվելու է դասախոսների ընտրությամբ և պատրաստմամբ, ինչպես նաև հրավիրելու է ոլորտի լավագույն մասնագետներին Հայաստանից, Ռուսաստանից և այլ երկրներից դասախոսություններ կարդալու համար: «Հայաստանյան ծրագրավորողները աշխատում են աշխարհի լավագույն ՏՏ ընկերություններում, շատերը մեծ հաջողությունների են հասել: Մենք համոզված ենք, որ ապագա հայ ծրագրավորողները մեծ հեռանկարներ ունեն: Բոլոր ամենաառաջադեմ գաղափարներն ու նախագծերը, ինչպիսիք են ռոբոտների և անօդաչու տրանսպորտի ստեղծումը, արհեստական ինտելեկտի զարգացումը, չեն կարող իրականացվել առանց ծրագրավորողների մասնակցության: Մենք ցանկանում ենք պայմաններ ստեղծել, որպեսզի հայ դպրոցականները կարողանան իրենց ուժերը փորձել այս մասնագիտության մեջ և հետագայում գիտակցված ընտրություն կատարեն», - ասում է Յանդեքս տաքսի-ի գլխավոր տնօրեն Տիգրան Խուդավերդյանը: Դասերը կմեկնարկեն 2017 թ. հունվարին և կանցնեն դպրոցից ազատ ժամանակ: Դպրոցականների ընդունելությունը մեկնարկելու է դեկտեմբերի 12-ին և անցկացվելու է մրցույթի միջոցով: Երեխաները պետք է հաջողությամբ հաղթահարեն օնլայն թեստավորումը և դեմ առ դեմ հարցազրույցը, որոնց ընթացքում նրանց առաջարկվելու են տրամաբանական, մաթեմատիկական և ծրագրավորման հետ կապված խնդիրներ: Մրցույթին մասնակցելու վերաբերյալ դպրոցականներին հավելյալ տեղեկատվություն կտրամադրվի: 2007 թ. ընկերությունը ստեղծել է Տվյալների վերլուծության դպրոցը, որտեղ դասավանդում են մեքենայական ուսուցում (machine learning), համակարգչային տեսողություն, տեքստերի վերլուծություն և այլն: Յանդեքսը աջակցում է մաթեմատիկա-ինժեներական դպրոցին՝ բարձրագույն, միջնակարգ և լրացուցիչ կրթության շրջանակներում: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |