The Rolling Stones-ը վերջին ավելի քան 10 տարում առաջին անգամ նոր ալբոմ կթողարկի 6 հոկտեմբերի 2016 - 12:56 AMT PanARMENIAN.Net - Բրիտանական The Rolling Stones-ը հայտնել է, որ մտադիր է նոր ալբոմ թողարկել, որն առաջինը կլինի ավելի քան 10 տարում: Խումբը սեղմ տեսահոլովակ է հրապարակել Twitter-ում, որտեղ կոլեկտիվի մասնակիցները բլյուզ մեղեդիներ են նվագում շրթհարմոնով: Երաժիշտները չեն ճշտել ոչ ալբոմի անվանումը, ոչ թողարկման հստակ ամսաթիվը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ալբոմ թողարկելու The Rolling Stones-ի մտադրության մասին ավելի վաղ հայտնել էր Le Figaro-ին պրոդյուսեր Ջոն Ուոզը, նա հստակեցրել է, որ ռելիզը կայանալու է դեկտեմբերին: Նշվում է, որ երաժիշտները ձայնագրել են ալբոմը 3 օրում սովորական բարձրախոսի օգնությամբ` առանց ձայնագրությունների մշակման ստուդիայում: Ալբոմում կընդգրկվեն Չիկագոյի բլյուզի կոմպոզիցիաներ և այդ ուղղության հայտնի երգերի քավեր-վարկածները: Ալբոմի ձայնագրությանը մասնակցել է երաժիշտ Էրիկ Քլեփթոնը: Խմբի վերջին A Bigger Bang ստուդիական ալբոմը թողարկվել է 2005-ի սեպտեմբերին: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են ՌԴ-ն մտադիր է հյուպատոսություն բացել Ստեփանակերտում Նշվել է, որ իդեալական կլիներ, որ հյուպատոսությունը բացվեր 2024–ին Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ |