Երևանում քարտեզագրվելու են հաշմանդամություն ունեցողների համար մատչելի վայրերը 6 հոկտեմբերի 2016 - 12:38 AMT PanARMENIAN.Net - ՄԱԶԾ/Կոլբա նորարարական լաբորատորիան և Հայկական ճամբար ՀԿ-ն նախաձեռնում է Երևանում մատչելի վայրերի քարտեզագրման մափաթոնը, որը կմեկնարկի հոկտեմբերի 8-ին՝ ժամը 11:00-ին, Արամի 72 հասցեից: Բոլոր ցանկացողները կարող են միանալ Երևանի մատչելի վայրերի քարտեզագրմանը, գրանցվելով matcheli.am կայքում կամ ներբեռնելով matcheli vayrer բջջային հավելվածը: Սկսնակ ու փորձառու քարտեզագրողներ, հաշմանդամություն ունեցող մարդիկ, մանկասայլակով ծնողներ և բոլոր ոչ անտարբեր անձինք կարող են միանալ միջոցառմանը: Տեղանքի մասին գիտելիք, ինչպես նաև քարտեզագրման փորձ պարտադիր չէ: Այս կերպ նախատեսվում է օգնել անվասայլակով, ձեռնափայտով տեղաշարժվող մարդկանց, մանկասայլակով զբոսնող ծնողներին և նույնիսկ հեծանվորդներին տեղեկանալ քաղաքում մատչելի վայրերի մասին՝ առանց տանից դուրս գալու անհրաժեշտության: Քարտեզագրման մասնակիցների թիմերը կշարժվեն երեք տարբեր ուղղությունով ու քարտեզագրման ավարտին կհանդիպեն Սիրահարների այգում, որտեղ կլինի մափաթոնի ամփոփումն ու մրցանակաբաշխությունը: Քարտեզագրման ակտիվ մասնակիցներին սպասվում են նվերներ: Matcheli Vayrer բջջային հավելվածը մշակվել է ՄԱԶԾ/Կոլբա լաբ լաբորատորիայում: Կոլբա լաբը նորարար գաղափարների ինկուբատոր է, որտեղ ինկուբացվում են սոցիալական խնդիրները լուծելու նորարար եղանակներ, փորձարկվում ծրագրերի մոդելներ/նախատիպեր, ծնվում են նոր գաղափարներ և ստեղծվում սոցիալական ստարտափեր: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |