Վանաձորում լրագրողի լիազորությունները խոչընդոտելու և գույքը վնասելու դեպքով քրգործ է հարուցվել 6 հոկտեմբերի 2016 - 14:13 AMT PanARMENIAN.Net - Վանաձորի թիվ 30/47 ընտրատեղամասում լրագրողի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու և գույքը վնասելու դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ: «Արարատնյուզ»-ի ներկայացուցչի լիազորություններ իրականացրած Շողիկ Գալստյանը հայտնել է, որ Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների 02.10.2016թ. ընտրությունների ժամանակ՝ թիվ 30/47 տեղամասի մոտ իր մասնագիտական պարտականությունները կատարելիս՝ ժամը 13:00-ի սահմաններում, քաղաքացի Մ. Ա.-ն հարձակվել է իր վրա, խլել իր բջջային հեռախոսը և գետնին հարվածելով կոտրել է այն, որի հետևանքով իրեն պատճառվել է 200.000 դրամի գույքային վնաս, իսկ ճանկռվածքների տեսքով՝ ֆիզիկական վնաս, տեղեկացնում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը: Դեպքի վերաբերյալ նախապատրաստված նյութերի ընթացքում քաղաքացի Մ. Ա.-ն, իր հերթին, հայտնել է, որ նույն օրը առավոտյան իր կույր և հաշմանդամ պապին ուղեկցել է ընտրատեղամաս, որտեղ ԶԼՄ ներկայացուցիչ Շ. Գալստյանը մոտեցել է պապին ու անընդհատ հարցեր է տվել: Ինքը զգուշացրել է հանգիստ թողնել հիվանդ, տարեց անձին, սակայն լրագրողը շարունակել է հարցեր տալով ընտրատեղամասից իրենց ուղեկցել մինչև բնակության վայր: Այնուհետև մոտ 1 ժամ անց ինքը դուրս է եկել տանից խանութ գնալու նպատակով, և երբ լրագրողը կրկին սկսել է իրեն բջջային հեռախոսով նկարահանելով ուղեկցել, ինքը պահանջել է հանգիստ թողնել, հայտնել է, որ այրի է, հիվանդ երեխա ունի, իսկ Շ. Գալստյանը արհամարհական ծիծաղել է ու շարունակել նկարել: Ինքը զայրույթից վերցրել է նրա բջջային հեռախոսն ու գցել գետնին: Ընտրական հանձնաժողովի՝ զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու և ուրիշի զգալի չափերի արժողությամբ գույքը վնասելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասով և 185-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: Լոռու, Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում ՏԻՄ ընտրությունների նախընտրական և քվեարկության օրը ստացվել է տարբեր բնույթի 18 հաղորդում խախտումների մասին, հոկտեմբերի 2-ին հայտնել են ՀՀ ոստիկանությունից: Շիրակի մարզից ստացվել է 6,Լոռու մարզից՝ 5, Գեղարքունիքի մարզից՝ 4, Կոտայքի մարզից՝ 3 հաղորդում: ԶԼՄ-ներից ստացվել է 5, հանձնաժողովի անդամներից՝ 2, քաղաքացիներից՝ 9, ոստիկանության ծառայողներից՝ 2 հաղորդում: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |