Google Tango առաջին սմարթֆոնը կներկայացվի նոյեմբերին![]() 6 հոկտեմբերի 2016 - 16:39 AMT PanARMENIAN.Net - Հունիսին Lenovo Phab 2 Pro սմարթֆոնի հեղինակները հայտարարեցին, որ մտադիր են թողարկել այն 2016-ի սեպտեմբերին: Հետագայում ժամկետը հետաձգվեց` ընդհանրական խոսվում էր «աշնան» մասին: Ինչպես հաստատել է Google-ի ներկայացուցիչը, Phab2 Pro սմարթֆոնը հասանելի կլինի արդեն հաջորդ ամիս` այսինքն 2016-ի նոյեմբերին: Սա առաջին սմարթֆոնն է Project Tango-ի շրջանակում, այն մշակվել է Google ընկերության հետ համատեղ, գրում է Lenta.ru-ն: Սմարթֆոնն ունի հատուկ սենսորներ և Intel RealSense 3D եռաչափ տեսախցիկ համալրված իրականության հետ աշխատելու համար: Project Tango հիմնարար տեխնոլոգիաները ներառում են տեղափոխումները, շրջակա միջավայրի զննումն ու տարածության խորության ընկալումը: Lenovo Phab2 Pro-ն մետաղյա կորպուս ունի և հագեցած է 6,4-դյույմանոց դիսփլեյով QHD (2560 x 1440 պիքսել, 454 ppi) թողունակությամբ, 8-մեգապիքսել ֆրոնտալ և 16-մեգապիքսել հզորությամբ հիմնական տեսախցիկներով, ինչպես նաև 3D-տեսախցիկ տարածության 3D սկանավորման համար: Սարքի հիմքում Qualcomm Snapdragon 652 8-միջուկանի պրոցեսորն է, 4ԳԲ օպերատիվ հիշողությամբ և 64 ԳԲ ներկառուցված ֆլեշ հիշողությամբ: Նախատեսված է Dolby Atmos 3D հնչյունի ապահովման համար և Dolby 5.1 ձայնագրության համար: Մարտկոցի ծավալը 4050 մԱժ է: Սարքն աշխատում է Android 6.0 Marshmallow օպերացիոն համակարգով: Մոտավոր գինը $499 է: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |