Զեկույց. Հայաստանում ավելի անվտանգ է, քան ԱՄՆ-ում, Գերմանիայում ու Ֆրանսիայում![]() 6 հոկտեմբերի 2016 - 14:28 AMT PanARMENIAN.Net - Հայաստանն անվտանգության առումով աշխարհի 138 երկրի շարքում զբաղեցնում է 47-րդ հորիզոնականը՝ հավաքելով 5.2 միավոր առավելագույն 7-ից: Համաշխարհային տնտեսական ֆորումը հրապարակել է իր ամենամյա Մրցունակության համաշխարհային ինդեքսը (Global competitiveness index), որում բիզնեսի անվտանգության տեսանկյունից Հայաստանի հետ նույն ցուցանիշն ունեն նաև Լիտվան, Մոնղոլիան, Չիլին, Նիկարագուան ու Հորդանանը: Հարևան Ադրբեջանը 41-րդ հորիզոնականում է՝ 5.3 միավոր, Վրաստանը՝ 28-րդ (5.6 միավոր), Թուրքիան՝ 87-րդ ( 4.4 միավոր): Նույն աղյուսակում ՌԴ-ն զբաղեցնում է 95-րդ տեղը՝ 4.3 միավորով: Երկրի անվտանգությունը գնահատվում է հետևյալ 4 բաղադրիչների հիման վրա՝ բիզնեսի վրա ահաբեկչության սպառնալիքի ազդեցությունը, բիզնեսի վրա հանցավորության և բռնության ազդեցությունը, կազմակերպված հանցավորության մակարդակը, իրավապահների նկատմամբ վստահությունը: Հատկանշական է, որ այս վարկանիշային աղյուսակը կազմավորվում է անմիջականորեն բիզնես հատվածի ներկայացուցիչների հարցման արդյունքում: -Բիզնեսի վրա ահաբեկչության սպառնալիքի ազդեցությունը՝ 33-րդ հորիզոնական (5.8 միավոր) - Բիզնեսի վրա հանցավորության և բռնության ազդեցությունը՝ 27-րդ հորիզոնական (5.4 միավոր) - կազմակերպված հանցավորության մակարդակը՝ 57-րդ հորիզոնական (5.1 միավոր) - իրավապահների նկատմամբ վստահությունը՝ 67-րդ հորիզոնական (4.4 միավոր) Անվտանգության ցուցանիշով Հայաստանն առաջ է անցնում այնպիսի երկրներից, ինչպիսիք են Հունաստանը (52-րդ հորիզոնական), Գերմանիան (58-րդ հորիզոնական), ԱՄՆ-ն (60-րդ հորիզոնական), Ֆրանսիան (62-րդ հորիզոնական) և Իտալիան (96-րդ հորիզոնական): Ըստ վարկանիշային աղյուսակի, բիզնեսի համար ամենաանվտանգը Ֆինլանդիայում է, ԱՄԷ-ում և Իսլանդիայում: Սանդղակի վերջին հորիզոնականներում են Էլ Սալվադորը, Եմենն ու Վենեսուելան: Համաշխարհային տնտեսական ֆորումը պետական-մասնավոր գործակցության վրա հիմնված միջազգային կազմակերպություն է, որը ձգտում է բարելավել իրավիճակն ամբողջ աշխարհում: Այն հիմնադրվել է 1971-ին որպես ոչ կոմերցիոն կազմակերպություն, գլխամասային գրասենյակը Շվեյցարիայում է: Զեկույցն անդրադարձել է նաև Հայաստանի ճանապարհների, առողջապահությանև կրթության որակին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |