Թուրքիայում ճանապարհաշինական աշխատանքների ժամանակ հայկական շիրմաքարեր են գտել![]() 6 հոկտեմբերի 2016 - 14:46 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի Թեքիրդաղ նահանգի Մալքարա շրջանում ճանապարհաշինական աշխատանքների ժամանակ հայկական շիրմաքարեր են գտնվել: Թուրքական Habertürk լրատվական կայքին հղումով Ermenihaber.am-ը գրում է, որ Մալքարայում գտնվող Հյուրրիյեթ պողոտայի բարեկարգման աշխատանքների ժամանակ 8 գերեզմանաքար է հայտնաբերվել: Գրեթե 1.5 մետր մեծությամբ այս տապանաքարերի վրա հայերն գրություններ կան: Գտածոները բեռնատարով փոխադրվել են հատուկ պահեստ: Մալքարայի փոխքաղաքապետ Ահմեթ Նազիֆ Բալջըն նշել է, որ հնարավոր է՝ տարածքում նաև այլ գերեզմանաքարեր լինեն: Պեղումների ընթացքում գտնված բոլոր հուշարձանները առայժմ կպահվեն տեղի մշակույթի պալատում: Ավելի ուշ, ըստ Բալջըի, գտնված բոլոր տապանաքարերը կհանձնվել հուշարձանների բարձրագույն խորհրդին կամ թանգարանների վարչությանը: Հյուրրիյեթ պողոտայում աշխատող Նեջդեթ Թեքգյոզը նշել է, որ այդ վայրերում նախկինում հայեր և հույներ են ապրել: Նա նաև գոհունակություն է հայտնել, որ ՏԻՄ մարմիններն անհրաժեշտ հոգատարություն և ուշադրություն ցուցաբերեցին գտնված պատմամշակութային հուշարձանների նկատմամբ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |