ՀՀ-ն «Ռոսօբորոնէքսպորտին» կվճարի ավելի քան 420 մլն ռուբլի կանխավճար 6 հոկտեմբերի 2016 - 15:41 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության հոկտեմբերի 6-ի նիստում որոշում է ընդունվել, ըստ որի՝ ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև կնքված պետական արտահանման վարկ տրամադրելու համաձայնագրի պահանջներին համաձայն ՀՀ-ն «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերությանը կվճարի 420 մլն 362.394 ռուբլի: ՀՀ ՊՆ և ՌԴ «Ռոսօբորոնէքսպորտ» ԲԸ-ի միջև կնքված 6 պայմանագրի ընդհանուր 4 մլրդ 203 մլն 623.940 ռուբլի արժեքի 10%-ի չափով ՀՀ կողմից 420 մլն 362.394 ռուբլու տրամադրումը կանխավճարային է: Որոշման հիմնավորման մեջ ընդգծվում է, որ վճարումը չկատարելու դեպքում ՌԴ կողմից կարող են վերանայվել մատակարարման գները, որի արդյունքում կանխատեսվում է գնաճ: Սեպտեմբերի 27-ին Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը հայտնել է, որ ռուսաստանյան 200 միլիոն դոլար վարկի շրջանակում սպառազինության մատակարարումը Հայաստան սկսվել է։ Նա նշել է, որ վարկային համաձայնագիրն իրականացման փուլում է և իրականացվում է ըստ պլանի, ստորագրվել են պայմանագրային պարտավորությունները, մատակարարումներն արդեն իսկ սկսվել են: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |