ԲՀԿ-ն, ՀՎԿ-ն և ԳԱԼԱ-ն պահանջում են չբաշխել Գյումրու ավագանու մանդատները հօգուտ «Բալասանյանի»![]() 6 հոկտեմբերի 2016 - 17:01 AMT PanARMENIAN.Net - Գյումրու ավագանու ընտրություններին 6% շեմը հաղթահարած ու ավագանիում անցողիկ տեղեր ստացած «Բարգավաճ Հայաստան», «Հայկական վերածնունդ» և ԳԱԼԱ կուսակցությունները համատեղ հայտարարություն են տարածել ընտրությունների արդյունքների վերաբերյալ: Դրանում, մասնավորապես, անդրադարձ է կատարվում ստեղծված իրավիճակին, որում «Բալասանյան» դաշինքը չի հավաքել մեծամասնություն, սակայն, ըստ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի, պիտի ստանա ավագանու մանդատների մեծամասնությունը՝ 33 տեղից 17-ը: Ըստ Ընտրական օրենսգրքի 141-րդ հոդվածի 5-րդ մասի, որին հղում է անում Մուկուչյանը, եթե ավագանու ընտրությունների մասնակիցներից մեկը ստանում է տեղերի 40 տոկոսից ավելին, սակայն ոչ բացարձակ մեծամասնությունը, ապա ավագանու տեղերի բացարձակ մեծամասնությունը տրվում է այդ կուսակցությանը (կուսակցությունների դաշինքին): Երեք ուժերի հայտարարությունում, իր հերթին, նշվում է, որ «Բալասանյան» դաշինքը պետք է ստանա ոչ թե 17, այլ 15 մանդատ, ԲՀԿ-ն՝ 9 մանդատ, ՀՎԿ-ն՝ 5 մանդատ, ԳԱԼԱ-ն՝ 4 մանդատ: «ԿԸՀ նախագահ Տ.Մուկուչյանը, անտեսելով այս բաշխումը, ԸՕ 141 հոդվածի 5-րդ մասով հայտարարում է, թե մանդատների «բացարձակ մեծամասնությունը» պետք է տրվի «Բալասանյան» դաշինքին, իսկ «մնացածը պիտի բաշխվի մյուս կուսակցություններին», որոնք հաղթահարել են 6 տոկոսի շեմը»: Նշվում է, որ «եթե թիվ 34 ընտրատարածքային հանձնաժողովը որոշում կայացնի Գյումրու ավագանու ընտրությունների վերջնական արդունքներն ապօրինաբար կազմել և հրապարակել ԿԸՀ նախագահ Տ.Մուկուչյանի հրապարակային թելադրանքով, մենք այդ որոշումը վիճարկելու ենք ՀՀ և եվրոպական բոլոր հնարավոր դատական ատյաններում և պայքարելու ենք արդար վճռի համար նաև այլ եղանակներով»: «Մանդատների ապօրինի բաշխման դեպքում մեր ցուցակներով ավագանու անդամ հայտարարված անձինք բոյկոտելու են Գյումրու ավագանու բոլոր նիստերը մինչև դատական վերջին ատյանի հնարավորությունների սպառումը: Նրանք չեն մասնակցելու «ավագանու նիստ» կոչվող միջոցառումներին, եթե ավագանու կազմը ձևավորվելու է Տ. Մուկուչյանի անօրինական հրահանգներով: Հնարավոր դատական ատյաններում խնդրի կարգավորման միջոցները սպառելուց հետո մեր դիրքորոշման կամ գործողությունների մասին հանդես կգանք նոր հայտարարությամբ», - ասվում է հայտարարությունում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |