Տրանսպորտի նախարարության շենքն աճուրդի կհանվի. Սկզբնական գինը՝ 13.2 մլրդ դրամ

Տրանսպորտի նախարարության շենքն աճուրդի կհանվի. Սկզբնական գինը՝ 13.2 մլրդ դրամ

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 6-ի նիստի ընթացքում որոշել է աճուրդի հանել Հանրապետության հրապարակում գտնվող Տրանսպորտի և կապի նախարարության շենքը:

Աճուրդի մեկնարկային գին է սահմանվել 13.223.413.600 դրամը՝ ավելի քան $27.9 մլն դոլար:

Գնորդը, մասնավորապես, պարտադրվում է գույքի հանձնում-ընդունումից հետո՝ օրենսդրությամբ սահմանված կարգով պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության բնագավառի լիազորված մարմնին տալ հուշարձանի պահպանական պարտավորագիր:

Գնորդի պարտավորություններից է նաև գույքի օգտագործման նպատակի և բնույթի փոփոխումները համաձայնեցնել պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության բնագավառում լիազորված մարմնի հետ, իսկ ներդրումների իրականացմամբ հուշարձանի փոփոխումը՝ միայն լիազորված մարմնի եզրակացության հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության կառավարության թույլտվությամբ:

Ըստ որոշման, վաճառքի գումարից 70%-ը կուղղվի ՀՀ պետբյուջե, 30%-ը՝ Երևանի բյուջե:

Ավելի վաղ վաճառվել էր նաև Հանրապետության հրապարակում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարարության շենքը: Կառավարության 2012 թվականի որոշման համաձայն, 51 270 840 ԱՄՆ-ի դոլարին համարժեք ՀՀ դրամով վաճառվել է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Տանգո» ՓԲԸ-ին։ 2015-ին սպասվում էր, որ ԱԳՆ–ի տեղում կհայտնվի Kempinski խմբի 5 աստղանի հյուրանոց։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---