ՊԵԿ-ը բյուջետային վճարների ճշտության ստուգումների քանակը կրճատել է մոտ 2 անգամ![]() 6 հոկտեմբերի 2016 - 18:19 AMT PanARMENIAN.Net - 2016թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ ԿԱ ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչությունն իրականացրել է բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության 264 ստուգում: 2015թ. նույն ժամանակահատվածում իրականացվել է 495 ստուգում, այսինքն` 2016-ին ստուգումների քանակը նվազել է մոտ 2 անգամ: Փոխարենը` ստուգումների արդյունքում 2016-ին արձանագրվել է 5560.9 մլն դրամ, մինչդեռ 2015թ.-ին արձանագրվել էր 5059.7 մլն դրամ: Այսինքն` ստուգումների նվազմանը զուգընթաց արձանագրված ընդհանուր գումարն աճել է 501.2 մլն դրամով, տեղեկացնում է ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Այսպես, եթե 2015թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին իրականացված ստուգումների արդյունքում միջինը 1 ստուգումով արձանագրվել էր 10.2 մլն դրամ, ապա 2016թ. նույն ժամանակահատվածում 1 ստուգման միջին գումարը կրկնապատկվել է` կազմելով 21.1 մլն դրամ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |