Հալեպի բնակիչները մոտ 1.5 տոննա սննդամթերք են ստացել 7 հոկտեմբերի 2016 - 10:56 AMT PanARMENIAN.Net - Սիրիական Հալեպ քաղաքի Արիան թաղամասի բնակիչները մոտ 1.5 տոննա սննդամթերք են ստացել: «Հալեպ քաղաքի Արիան թաղամասի բնակիչներին փոխանցվել է մոտ 1,5 տոննա սննդամթերք՝ շաքար, ալյուր, բրինձ, թեյ և պահածոներ»,- Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաշտեցման ռուսական կենտրոնի հաղորդագրությանը հղումով հաղորդում է Gazeta.ru-ն: Հաշտեցման հարցերով ռուսական կենտրոնը նաև հայտնել է, որ խաղաղ բնակիչների համար, որոնք հեռանում են անօրինական զինված խմբավորումների հսկողության տակ գտնվող թաղամասերից, շարունակում են աշխատել տաք սննդի և առաջին անհրաժեշտության պարագաների տրամադրման կետերը: Հալեպում ստեղծված դրության պատճառով «ՀԱԼԷՊ» հասարակական կազմակերպությունը ստացել է ավելի քան 600 խնդրագիր Հալեպում բնակվող կարիքավոր և խնդիրների առջև հայտնված սիրիահայերից` օգնելու նրանց տեղափոխվել Հայաստան՝ ձեռք բերելով Լիբանանից դեպի Հայաստան մեկ ուղղությամբ տոմս։Ելնելով վերոհիշյալից, «ՀԱԼԷՊ» կազմակերպությունը կոչ է անում բոլոր բարերարներին՝ հնարավորությունների սահմաններում աջակցություն ցուցաբերել ծանր դրությունում հայտնված և օգնության խնդրանքով դիմած մեր հայրենակիցներին տեղափոխվելու Լիբանանից Հայաստան՝ որպես ապահով երկիր։Անհրաժեշտ գումարը Լիբանանից Հայաստան տեղափոխվելու համար կազմում է 500 ԱՄՆ դոլար: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ |