Հոկտեմբերի 8-ին մայրաքաղաքի փակ փողոցների ցանկը![]() 7 հոկտեմբերի 2016 - 11:32 AMT PanARMENIAN.Net - «Էրեբունի-Երևան 2798» տոնակատարության միջոցառումների պատշաճ մակարդակով կազմակերպման և անցկացման նպատակով հոկտեմբերի 8-ին մայրաքաղաքի որոշ ճանապարհահատվածներում տրանսպորտային երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի: Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ՝ Ժամը 07:00 – 23:00 սահմանափակվելու է երթևեկությունը Էրեբունի փողոցի՝ Ազատամարտիկների փողոցից Էրեբունի հրապարակը ներառող հատվածում: Ժամը 11:00 - 14:00 դադարեցվելու է երթևեկությունը Արգիշտիի փողոցում: Ժամը 13:00 - 23:00 դադարեցվելու է երթևեկությունը Աբովյան փողոցի՝ Թումանյան փողոցից Հանրապետության հրապարակն ընկած ճանապարհահատվածում: Քաղաքապետարանից հայտնում են, որ հաշվի առնելով նշված սահամանափակումները, հասարակական տրանսպորտի աշխատանքը նշված ժամանակահատվածներում կկազմակերպվի շրջանցիկ ճանապարհներով։ Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Երևանի քաղաքապետարանը որոշել է 2015-ի համեմատ կրկնակի նվազեցնել Էրեբունի- Երեւան տոնակատարության համար նախատեսվող բյուջեն: «Էրեբունի-Երևան 2798» տոնակատարության նախօրյակին՝ սկսած հոկտեմբերի 6-ից, երիտասարդ կամավորները մայրաքաղաքի վարչական շրջաններում բաժանում են հոկտեմբերի 8-ին նախատեսված մայրաքաղաքի ծննդյան տարեդարձի միջոցառումների վայրերի ու անցկացման ժամերի տեղեկատվական ուղեցույցներ: Տոնակատարության օրը կամավորներն ուղեցույցներ կբաժանեն նաև քաղաքի փոքր կենտրոնում և Էրեբունի փողոցում` միջոցառումների անցկացման վայրերին մոտ գտնվող տեղեկատվական կետերից և հարակից տարածքներից: Իսկ թե ինչ միջոցառումներ են սպասվում «Էրեբունի-Երևան 2798»-ին, կարող եք կարդալ այստեղ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |