ՄԱԿ ԱԽ-ն նիստ կգումարի Հալեպում ստեղծված իրավիճակի պատճառով 7 հոկտեմբերի 2016 - 11:36 AMT PanARMENIAN.Net - ՌԴ մշտական ներկայացուցչությունը ՄԱԿ-ում հաստատել է` ՄԱԿ Անվտանգության խորհուրդը նիստ կգումարի Հալեպում ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Նախատեսված է Սիրիայի գծով հատուկ դեսպանորդ Ստեֆան դե Միստուրայի ճեպազրույցը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Խորհրդակցությունները տեղի կունենան տեղի ժամանակով 10:00-ին (Մոսկվայի ժամանակով 17:00): Դե Միստուրան հանդես կգա տեսակապով Ժնևից: ՄԱԿ հատուկ դեսպանորդը հոկտեմբերի 6-ին հայտարարել էր, որ պատրաստ է անձամբ ուղեկցել «Ջեբհաթ ան Նուսրայի» խմբավորման գրոհայիններին, որոնք քաղաքի այդ մասում մոտ 900 են, եթե ցանկանան հեռանալ արևելյան Հալեպից ու Իդլիբ մեկնել: Դե Միստուրան հայտնել է նաև, որ եթե մարտական գործողություններն արևելյան Հալեպում շարունակվեն նույն ինտենսիվությամբ, քաղաքի այդ մասը կարող է ամբողջությամբ ոչնչացվել մինչև տարեվերջ: Միստուրան դիմելու է Մոսկվային և Դամասկոսին մեկ հարցով` արժե՞ հազարավոր գրոհայինների ոչնչացնելու համար հողին հավասարեցնել քաղաքը: Նա նաև մտադիր է հարցնել «պատրա՞ստ են իրենք արդյոք «ռմբակոծությունների դադարեցմանը, եթե «Ջեբհաթ ան Նուսրայի» գրոհայինները զենքերը վայր դնեն` հորդորելով որքան հնարավոր է արագ տալ հարցի պատասխանը: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ստեֆան դե Միստուրայի առաջարկները Հալեպի վերաբերյալ ամենասևեռուն ուշադրության են արժանի: Գրոհայինները շարունակում են գնդակոծել Հալեպի բնակելի թաղամասերը` արևելյան շրջանների բնակիչներին որպես պատանդ պահելով, չարտորնելով հումանիտար բեռների առաքումը: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով վերջին 2 շաբաթում քաղաքում ավելի քան 300 մարդ է զոհվել, մոտ 1000-ը տուժել է: Հալեպում ստեղծված դրության պատճառով «ՀԱԼԷՊ» հասարակական կազմակերպությունը ստացել է ավելի քան 600 խնդրագիր Հալեպում բնակվող կարիքավոր և խնդիրների առջև հայտնված սիրիահայերից` օգնելու նրանց տեղափոխվել Հայաստան՝ ձեռք բերելով Լիբանանից դեպի Հայաստան մեկ ուղղությամբ տոմս։ Հոկտեմբերի 5-ին Հայաստանից Սիրիա է ուղևորվել մարդասիրական օգնությամբ երկրորդ օդանավը: Մարդասիրական օգնությամբ Հայաստանից ուղևորված առաջին օդանավը հոկտեմբերի 3-ին վայրէջք է կատարել սիրիական Հմեյնիմ ավիաբազայում Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |