«Մեթյու» փոթորկի զոհերի թիվը Հաիթիում գերազանցում է 300-ը![]() 7 հոկտեմբերի 2016 - 12:03 AMT PanARMENIAN.Net - «Մեթյու» փոթորկի զոհերի թիվը Հաիթիում 300-ից ավելի է: Զոհերի հստակ թիվը դեռևս անհայտ է, քանի որ փրկարարները դեռ չեն կարողանում հասնել երկրի ամենահեռավոր շրջանները, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: Reuters գործակալությունը հայտնում է 339 զոհի մասին, սակայն, այդ տվյալները դեռևս պաշտոնապես չեն հաստատվել: Փոթորիկը փաստացի հիմնահատակ ավիրել է Գրանդ Անս դեպարտամենտի վարչական կենտրոնը, որտեղ ոչնչացվել է շենքերի 80%-ը: Միայն Ռոշ ա Բատո քաղաքում 50 մարդ է զոհվել: Երկրի իշխանությունները պարզաբանում են, որ փոթորիկն աղետալի հետևանքներ ունեցավ Հաիթիի համար` ոչնչացվել են կամուրջներ, ճանապարհներ, արմատախիլ են արվել ծառեռ: Ավերածություններն էլ ավելի են բարդացնում իրավիճակը: Հաիթին տարաշածրջանի ամենաաղքատ երկրներից է: Շատերն այստեղ խարխուլ խրճիթներում են ապրում, որոնք վախենում են լքել` գողություններից խուսափելու համար: Ավելին, երկիրը դեռ չի հաղթահարել 2010թ. երկրաշարժի հետևանքները, հազարավոր մարդիկ մինչ օրս վրաններում են ապրում: Փոթորիկն արդեն հասել է ԱՄՆ ատլանտյան ափին: Միլիոնավոր մարդիկ հեռացել են տներից: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման արտակարգ իրավիճակ է հայտարարել Ֆլորիդայում, Հարավային Կառոլինայում և Ջորջիայում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |