«Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքը տարեսկզբից աճել է 7.1%-ով, բեռնափոխադրումը՝ 76%-ով![]() 7 հոկտեմբերի 2016 - 12:44 AMT PanARMENIAN.Net - 2016 թվականի սեպտեմբեր ամսին 2015 թվականի նույն ամսվա համեմատ «Զվարթնոց» օդանավակայանում գրանցվել է ուղևորահոսքի 28.6% աճ: Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ 2016 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին ուղևորահոսքը կազմել է 1 542 500 մարդ, որը 7.1%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: «Զվարթնոց» օդանավակայանում 2016 թվականին բեռնափոխադրումը կազմել է 11.477 տոննա ապրանք, որը 76%-ով ավելին է, քան 2015 թվականին է եղել: 2016-ի հունվար-օգոստոսին «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 1.321.784 մարդ, ինչը մոտ 4.2%-ով ավելի է 2015-ի նույն ժամանակահատվածի համեմատ: Հղումներ թեմայով. Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |