Ռամիլ Սաֆարովի ճակատագիրը որոշում է ոչ թե Հունգարիայի ԱԳՆ-ն, այլ արդարադատության նախարարությունը18 մայիսի 2007 - 17:47 AMT PanARMENIAN.Net - Ցմահ բանտարկության դատապարտաված Ռամիլ Սաֆարովի ճակատագիրը, ով Բուդապեշտում սպանել է հայկական բանակի սպա Գուրգեն Մարգարյանին, որոշում է Հունգարիայի արդարդատության նախարարությունը, այլ ոչ թե այդ երկրի ԱԳՆ-ն: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտարարել է Բուդապեշտում անցած գործընթացում ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ, Հայոց ցեղասպանության թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը: «Ինչ վերաբերում է Բաքվում հնչեցրած Հունգարիայի արտգործնախարարի հայտարարությանը, ապա այստեղ պետք է պարզել, թե որքանով է այդ տեղեկատվությունը համապատասխանում իրականությանը, որովհետեւ ադրբեջանական ԶԼՄ-ները շատ հաճախ են ստում: Երկրորդը. Հայկ Դեմոյանն ու Նազելի Վարդանյանը (Մարգարյանի ընանիքի շահերը ներկայացնող փաստաբան) արել են հնարավոր ամեն ինչ, այժմ դիվանագետների հերթն է: Եթե Հունգարիայի ԱԳՆ ղեկավարի հայտարարությունը Սաֆարովի հնարավոր վերադարձի մասին ճիշտ է, ապա Հայաստանի ԱԳՆ-ն պետք է հանդես գա համապատասխան հայտարարությամբ»,- ընդգծել է Դեմոյանը:Նշենք, որ Հունգարիայի ԱԳՆ ղեկավար Կինգա Գենցը Բաքվում հայտարարել է, որ Ռամիլ Սաֆարովի գործով դատական գործընթացը դեռ շարունակվում է եւ նրա վերադարձի մասին որոշումը կարելի է կայացնել գործընթացի ավարտից հետո: Հայկական բանակի սպա Գուրգեն Մարգարյանը վայրենաբար կացնահարվել է ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից Բուդապեշտում 2004 թվականի փետրվարի 19-ին ՆԱՏՕ-ի դասընթացների օրերին: Ռամիլ Սաֆարովը մեղադրվել է Հունգարիայի ՔՕ 166.2 հոդվածով (սպանություն ծանրացուցիչ հանգամանքներով) եւ 2006 թվականի ապրիլի13-ին դատապարտվել է ցմահ ազատազրկման` առաջին 30 տարվա ընթացքում առանց համաներման իրավունքի: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | Արման Սահակյանը վերականգնել է պետությանը պատճառած 178 մլն դրամի վնասը Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է Բաքուն Շուշիում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողով կանցկացնի․ Էրդողանն էլ է մասնակցելու Հրապարակվել է գագաթնաժողովի ծրագիրը ՌԴ–ում ՀՀ դեսպանը Բելգորոդ է այցելել «Ցանկություն է առաջանում, որ այս ամենն ավարտվի որքան հնարավոր է շուտ»,–ասել է նա Viva. Հայաստանի տեխնոլոգիական առաջատար ընկերությունն իր հաճախորդներին ներկայանում է նորացված ապրանքային նշանով Viva-ն նշանավորում է թվային ծառայությունների որակապես նոր մակարդակը |