Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է Կոլումբիայի նախագահին![]() 7 հոկտեմբերի 2016 - 13:17 AMT PanARMENIAN.Net - Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսին ավելի քան 50 տարի տևած քաղաքացիական պատերազմին վերջ դնելուն ուղղված ջանքերի համար: Պարգևավճարը կազմում է 8 մլն շվեդական կրոն` 932.000 հազար դոլար: Սեպտեմբերի վերջին Կոլումբիայի իշխանությունները և Կոլումբիայի հեղափոխական զինված ուժերի (FARC) ապստամբները պատմական համաձայնագիր կնքեցին խաղաղության մասին, որով վերջ է դրվում կեսդարյա քաղաքացիական պատերազմին: Արարողությունը տեղի է ունեցել Կարտախենայում, իրենց ստորագրություններն են դրել Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսն ու նախկին ապստամբների առաջնորդ Ռոդրիգո Լոնդոնիո Էչեվերին Տիմոչենկո մականունով: Սանտոսն ու Տիմոչենկոն ստորագրել են փաստաթուղթը հատուկ գրիչներով, որոնք պատրաստված էին փամփուշտներից: Դա խորհրդանշում է երկրի անցումը խաղաղ կյանքին: FARC պարտիզանները գործում էին Կոլումբիայի տարածքում վերջին 50 տարվա ընթացքում: Մի ժամանակ բավականին հաջող` վերահսկելով երկրի տարածքի զգալի մասը, հարվածներ հասցնելով կայազորներին և ոստիկանության բաժանմունքներին, ահաբեկչություններ կազմակերպելով մայրաքաղաքում, սպանելով և առևանգելով հայտնի քաղաքական գործիչներին: Կոլումբացի ապստամբներին սատարում էր Կուբան, իսկ հետո Վենեսուելան: Բանակցությունները կառավարական զորքերի և ապստամբների միջև սկսվել և ընդհատվել են մի քանի անգամ: Այնուամենայնիվ, իշխանություններին հաջովեց վերջին շրջանում զգայուն հարվածներ հասցնել պարտիզաններին` մեկը մյուսի հետևից սպանվեցին նրանց առաջնորդները, նրանք զրկվեցին ֆինանսավորման հիմնական աղբյուրներից. թմրանյութերի վաճառքից ստացվող շահույթից և Վենեսուելայի տնտեսական աջակցությունից: Պարգևատրման արարողությունը կանցնի Ստոկհոլմում դեկտեմբերի 10-ին` այդ օրը մրցանակի հիմնադիր Ալֆրեդ Նոբելի մահվան օրն է: Հոկտեմբերի 5-ին Նոբելյան կոմիտեն հրապարակել է քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրների անունները` Ժան Պիեռ Սավաժ, Ֆրեզեր Սթոդարթ և Բեռնար Ֆերինգ: Photo.AFP ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |