Գերմանիայում ավելի քան 280.000 փախստական է հետախուզվում![]() 7 հոկտեմբերի 2016 - 13:50 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայում 284.158 փախստական է հետախուզվում Inpol համակարգով որպես արտաքսման մասին որոշման հիման վրա ձերբակալության ենթակա անձինք: Այդ մասին հայտնել է Հեսսենի HR-info ռադիոկայանը Քրեական գործերի դաշնային գերատեսչության տվյալների վրա հղումով: Հաղորդագրության մեջ ասվում է, որ 2015-ի համեմատ արձանագրվել է 140-տոկոսանոց աճ: Այդ միգրանտները հետախուզվում են Գերմանիայի տարածքում գտնվելու մասին օրենքը խախտելու համար, գրում է Deutsche Welle-ն: Ըստ օրենքի, օտարերկրացի քաղաքացին կարող է հետախուզվի Գերմանիայում, եթե Գերմանիայի իշխանությունները չեն կարողանում պարզել նրա գտնվելու վայրը և այդ մարդը պետք է լքի Գերմանիայի տարածքը: Հետախուզվող օտարերկրացիների մի մասն արդեն արտաքսվել է` այդ դեպքում տվյալները մուտքագրվում են համապատասխան բազա, որպեսզի ԳԴՀ երկրորդ անգամ մուտք գործելու դեպքում իշխանությունները կարողանան անհապաղ արձագանքել: ԳԴՀ ՆԳՆ-ն խոստովանել է, որ տեղյակ չէ, թե որքան մարդ է այժմ ապօրինաբար գտնվում Գերմանիայի տարածքում: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |