Վարչապետը փոփոխել է պաշտոնյաների՝ ՌԴ գործուղման մասին որոշումը 7 հոկտեմբերի 2016 - 15:15 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հոկտեմբերի 6-ին որոշմամբ, չեղյալ է հայտարարվել սեպտեմբերի 19 ի մեկ այլ՝ ՌԴ պատվիրակություն ուղարկելու որոշումը: Մոսկովյան ֆինանսական համաժողովին հինգհոգանոց պատվիրակություն ուղակելու փոխարեն գործուղվել են ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Գևորգյանն ու նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության պետ Արմեն Մելկիկյանը: Ավելի վաղ Կարապետյանը չեղյալ է ճանաչել նախկին վարչապետի՝ Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ «Հայկ Հարությունյանին Ղազախստանի Հանրապետություն գործուղելու մասին» որոշումը: ՀՀ 2017 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվում է 7.3 մլրդ դրամով կրճատել պետապարատի ծախսերը Պետբյուջեի նախագծով գործուղումներին ուղղվող գումարները կրճատվել են 150 մլն դրամով կամ 30%-ով՝ 500 մլն-ից նվազեցվելով 350 մլն-ի: Ուշագրավ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում Ամենաընթերցվողը բաժնում | Փոխվարչապետ․ «Զվարթնոցի» նոր տերմինալի նախագիծ կա, բայց բարդություններ կան Նա նշել է, որ նոր տերմինալի նախագծի արժեքը մոտ 450 մլն եվրո է կազմում «Երևանի ավտոբուսի» վարորդները գործադուլ են անում․ Քաղաքապետարանը դա համարում է սաբոտաժ Վարորդները բողոքում են նոր ղեկավարության դեմ Իռլանդիան, Նորվեգիան և Իսպանիան պաշտոնապես ճանաչել են Պաղեստինը Իսրայելը հետ է կանչել այդ երկրներում իր դեսպաններին խորհրդակցությունների համար Վիգեն Սարգսյանից պահանջում են բռնագանձել անշարժ գույք Երևանում և ԱՄՆ–ում, նաև՝ դրամական միջոցներ Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել հայցադիմումը |