Դամասկոսում կարծում են, որ Վաշինգտոնը մտադիր է մասնատել Սիրիան![]() 7 հոկտեմբերի 2016 - 15:34 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն մտադիր է մասնատել Սիրիան մի քանի անկախ պետական կազմավորման ըստ դավանական հատկանիշի: Այդ մասին հայտարարել է Սիրիայի տեղեկատվության նախարար Ռամիզ Թարջամանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Բարձրաստիճան պաշտոնյան նշել է, որ ըստ Մերձավոր Արևելքում Իսրայելի աջակցությանն ուղղված ԱՄՆ ռազմավարությանը, «Սիրիայի տարածքը պետք է մի քանի պետական կազմավորման բաժանվի ըստ դավանական հատկանիշի»: «Վաշինգտոնը ցանկանում է, որ Սիրիան թույլ պետություն լինի, նպատակ ունի մասնատել երկիրը: Մասնավորապես, նախատեսվում է քրդական պետություն հռչակել հյուսիսում, որպեսզի Սիրիան, առնվազն դաշնության կամ համադաշնության վերածվի»,-հայտարարել է Թարջամանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՄԱԿ Անվտանգության խորհուրդը նիստ կգումարի Հալեպում ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Հոկտեմբերի 3-ին ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչ Ջոն Քիրբին հայտարարեց, որ ԱՄՆ-ն կասեցնում է երկկողմ համագործակցությունը ՌԴ հետ Սիրիայի հարցով և թողնում է միայն ռազմական կանալները` կանխելու համար բախումը ՌԴ և ԱՄՆ օդուժի միջև Սիրիայի օդային տարածքում: Սեպտեմբերի 30-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Սիրիայում ռազմական իրավիճակի կտրուկ սրման առնչությամբ:Նշվել է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ՝ սիրիական հակամարտությունից տուժած բնակիչներին աջակցելու համար մոտակա օրերին երկու ինքնաթիռով Սիրիա կառաքվի մարդասիրական օգնություն: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |