National Interest. Լեռնային Ղարաբաղը պատրաստ է նոր պատերազմի![]() 8 հոկտեմբերի 2016 - 13:21 AMT PanARMENIAN.Net - Չնայած, որ Լեռնային Ղարաբաղը սպառել էր իր ռեսուրսներն ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ, Ղարաբաղն ու Հայաստանը հիմնավոր քայլեր են ձեռնարկել երաշխավորելու համար, որ Ադրբեջանը չկարողանա կրկին հանկարծակիի բերել նրանց, ասվում է National Interest-ի հոդվածում: Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սկսել է լայնածավալ հարձակողական գործողություններ, կիրառել է իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները: ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 13 ԱԹՍ: Ապրիլի 5-ին Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբերի պետերի միջև ժամը 12:00-ից կրակի դադարեցման մասին երկկողմանի պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ բանակցություններ անցկացնելու պայմանով: Սակայն ադրբեջանական կողմը շարունակում է գնդակոծել ինչպես ղարաբաղյան, այնպես էլ ՀՀ դիրքերը: «Մենք շատ ակտիվ, ինտենսիվ կերպով հզորացնում ենք մեր դիրքերը շփման գծում»,-ասել է սեպտեմբերի սկզբին ԼՂՀ վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանը: «Ապրիլին մենք բավարար քանակի տեսախցիկներ չունեինք առաջնագծում: Հիմա մենք տեղադրում ենք C4ISR արդիական համակարգերն առաջնագծում, ինչը թույլ է տալիս մեզ հետևել ամբողջ ճակատային գծին»,-ասել է նա: Ղարաբաղի կառավարությունը պնդում է, որ առաջնագծում այդ համակարգերի տեղադրումը թույլ կտա «զգալիորեն նվազեցնել ադրբեջանցիների անսպասելի հարձակման հավանականությունը, քանի որ ցանկացած շարժում Ադրբեջանի տարածքի խորքում ֆիքսվում է մերձակա և հեռավոր տարածության տեսախցիկների կողմից», հնարավորություն տալով ղարաբաղյան բանակին պատրաստվել պաշտպանության ու հակագրոհի, ինչպես նաև նախապես պատրաստականության բերել իր զորամասերն ու սարքավորումները: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ 2017-ին Ադրբեջանը պաշտպանական ծախսերի համար կհատկացնի 1 մլրդ դոլար: Սա նշանակում է, որ երկիրը կրճատում է ռազմական բյուջեն: Ըստ որոշ տվյալների, 2015-ին Բաքուն 5 մլրդ դոլար է ծախսել ռազմական նպատակների համար, այդ թվում 100 միավոր նոր ռուսական Տ-90 տանկերի և ռուսական արտադրության այլ սպառազինության ձեռք բերման համար: Սեպտեմբերի 7-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնապես հայտարարեց, որ Երևանը 200 մլն դոլար վարկով արդիական զենք կգնի ՌԴ-ից մատչելի գներով: Գնումների թվում են «Սմերչ» ռեակտիվ համազարկային համակարգերը, շարժական «Իգլա» զենիթային հրթիռային համալիրը, ՏՕՍ-1 «Բուրատինո» և հակատանկային հրթիռներ, որոնք նախատեսված են տեղակայվելու ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում: Ըստ Բեգլարյանի, Ադրբեջանի անսպասելի գրոհն ապրիլին սկսվեց ինչպես ռազմական, այնպես էլ որոշ քաղաքական դրդապատճառների համադրման արդյունքում: «Դա ամենահարմար պահն էր Ադրբեջանի համար` փորձելու օգտագործել հայկական (նաև ղարաբաղյան) կողմի և Ադրբեջանի միջև առաջացած ռազմական անհավասարությունը: Այն պահի դրությամբ Ադրբեջանը զգալիորեն ավելի շատ զենք ուներ, իսկ Հայաստան նոր զենքը դեռ չէր հասել: Ադրբեջանում գիտեին դա և փորձեցին օգտվել այդ շանսից»,-ասել է Բեգլարյանը: Ըստ նրա, եթե Ղարաբաղում նոր պատերազմ սկսվի, դա, հավանաբար, ավելի շուտ կլինի, քան ուշ, «հնարավոր է, մինչև տարեվերջ»: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |