Անկարան դեմ է շիաների մասնակցությանը ԻՊ-ից Մոսուլի ազատագրմանը![]() 7 հոկտեմբերի 2016 - 16:21 AMT PanARMENIAN.Net - «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից իրաքյան Մոսուլի ազատագրման գործողությունը պետք է տեղական ուժերն անցկացնեն, ընդ որում ցանկալի է խուսափել շիա կամավորների մասնակցությունից գործողությանը: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն, հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Հարկավոր է, որ Մոսուլում տեղական ուժերը կռվեն, դա է լավագույն մոտեցումը: Շիա կամավորականների մասնակցությունն ԻՊ-ից քաղաքի ազատագրմանը խաղաղություն ու հանգստություն չի բերի: Կրոնական հողի վրա տարաձայնությունները կշարունակվեն և դա նոր բախումների կհանգեցնի: Տեղաբնակ սունիներին պետք չէ ԻՊ և շիա կամավորականների միջև ընտրության առջև կանգնեցնել»,-ասել է Չավուշօղլուն Անկարայում տեղի ունեցած մամուլի ասուլիսում: Նա հավելել է, որ Թուրքիան կշարունակի աջակցությունը տեղական ուժերին, որոնց թուրք զինվորականներն ուսուցանում են Իրաքի հյուսիսում գտնվող Բաշիկա ճամբարում: Իրաքի երկրորդ քաղաքը համարվող Մոսուլն ահաբեկիչները զավթել են 2014-ին, այն դարձել է զինյալների գլխավոր հենակետը: Իրաքցի զինվորականներն ու նրանց դաշնակիցները, այդ թվում աշխարհազորը, շարունակում են պատրաստվել լայնածավալ հարձակման: ԱՄՆ-ում ավելի վաղ ասել էին, որ Մսոուլը վերադարձնելու գործողությունը կարող է սկսվել հոկտեմբերի կեսին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |