Նորվեգիայի ուսումնական հաստատություններում կարող են արգելել փարաջա կրելը![]() 7 հոկտեմբերի 2016 - 16:55 AMT PanARMENIAN.Net - Նորվեգիայի կառավարությունը հայտարարել է, որ մտադիր է արգելել փարաջա կրելը դպրոցներում և համալսարաններում: Կրթության նախարար Թորբյորն Ռոե Իսաքսենը հայտարարել է, որ կառավարությունը մտադիր է «ազգային կանոններ» մշակել, որոնք կարգելեն դպրոցներում և բուհերում այնպիսի հագուստ կրել, որն «ամբողջությամբ ծածկում է դեմքը», հայտնում է «Եվրոպական ճշմարտությունը»: Մահմեդական կանայք հազվադեպ են այդպիսի հագուստ կրում Նորվեգիայում, հատկապես եթե խոսքը դպրոցի մասին է: Սակայն հարցը քննարկման առարկա է դարձել վերջերս քաղաքական բանավեճերում, խորհրդարանական ընտրություններից մոտ մեկ տարի առաջ: Մի քանի քաղաքական կուսակցություն, ներառյալ ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցությունը, կողմ եմ արտահայտվել նման արգելքին: Իսաքսենը նշել է, որ արգելքը չի տարածվելու իսլամական գլխաշորերի վրա, որոնց դեպքում դեմքը բաց է մնում, խոսքը հիջաբի մասին է: Հանրային վայրերում փարաջա կրելու արգելքը գործում է մի քանի եվրոպական երկրներում: Ֆրանսիայում նմանատիպ օրենքն ուժի մեջ է մտել 2011-ին: Դրանից հետո մի քանի մահմեդական դիմել էր դատարան` բողոքելով դավանանքի իրավունքը սահմանափակելու դեմ: 2014-ի հուլիսին ՄԻԵԴ-ը հաստատեց իշխանությունների պահանջի օրինականությունը: Ֆրանսիայում փարաջա կրելու համար 150 եվրո տուգանք է նշանակված: Սեպտեմբերին Շվեյցարիայի խորհրդարանի ստորին պալատը (Շվեյցարիայի Ազգային խորհուրդ) որոշում է կայացրել երկրի ամբողջ տարածքում փարաջա կրելն արգելելու մասին: Օրինախախտներին 9200 եվրո տուգանք է սպառնում: Օրենքի կատարման վերահսկողությունը դրվել է ոստիկանության վրա: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |