«Մեթյու» փոթորկի զոհերի թիվը Հաիթիում հասել է 478-ի![]() 7 հոկտեմբերի 2016 - 17:09 AMT PanARMENIAN.Net - «Մեթյու» փոթորկի զոհերի թիվը Հաիթիում հասել է 478-ի, հայտնում է ՌԻԱ Նովոստին Reuters-ի վրա հղումով: Փոթորկի զոհերի քանակը երկրում շատ արագ աճում է: Ավելի վաղ հայտնի էր դարձել 339 զոհի մասին: Փոթորիկը փաստացի հիմնահատակ ավիրել է Գրանդ Անս դեպարտամենտի վարչական կենտրոնը` Ժերեմի քաղաքը, որտեղ ոչնչացվել է շենքերի 80%-ը: Միայն Ռոշ ա Բատո քաղաքում 50 մարդ է զոհվել: Երկրի իշխանությունները պարզաբանում են, որ փոթորիկն աղետալի հետևանքներ ունեցավ Հաիթիի համար` ոչնչացվել են կամուրջներ, ճանապարհներ, արմատախիլ են արվել ծառեռ: Ավերածություններն էլ ավելի են բարդացնում իրավիճակը: Հաիթին տարաշածրջանի ամենաաղքատ երկրներից է: Շատերն այստեղ խարխուլ խրճիթներում են ապրում, որոնք վախենում են լքել` գողություններից խուսափելու համար: Ավելին, երկիրը դեռ չի հաղթահարել 2010թ. երկրաշարժի հետևանքները, հազարավոր մարդիկ մինչ օրս վրաններում են ապրում: «Մեթյու» փոթորիկն ամենահզորն է Ատլանտյան օվկիանոսում 2007-ից ի վեր: Այժմ փոթորիկը մոտենում է ԱՄՆ ատլանտյան ափին: Միլիոնավոր մարդիկ հեռացել են տներից: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման արտակարգ իրավիճակ է հայտարարել Ֆլորիդայում, Հարավային Կառոլինայում և Ջորջիայում: Photo: Reuters Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |