Թուրքիայի դեսպանը վերադարձել է Բեռլին![]() 7 հոկտեմբերի 2016 - 17:22 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի դեսպան Հուսեյն Կարսլիօղլուն վերադարձել է Բեռլին: Անկարան հետ էր կանչել դեսպանին Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո: ԳԴՀ ԱԳՆ-ն ողջունել է դեսպանի վերադարձը և դա կարևոր դրական քայլ է համարել երկկողմ հարաբերություններում: Այդ մասին ասվում է ԳԴՀ ԱԳՆ քարտուղար Մարկուս Էդերերի հայտարարության մեջ: «Ուրախ եմ, որ իմ թուրք պաշտոնաիկիցը` դեսպան Կարսլիօղլուն վերադարձավ Բեռլին, երպեսզի կրկին ներկայացնի իր երկիրը Գերմանիայում…Այդ վերադարձեը ես ընկալում եմ որպես կարևոր դրական տեղաշարժ րեկկողմ հարաբերություններում»,-ասվում է Էդերերի հայտարարության մեջ, գրում է ՌԻԱ Նովոստին: Էդերերը հոկտեմների 7-ին հանդիպում է ունեցել ԳԴՀ-ում Թուրքիայի դեսպանի հետ, ասվում է հայտարարության մեջ: Հունիսի 2-ին Գերմանական խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ կողմ է քվեարկել հայերի ու այլ քրիստոնյաների ցեղասպանությունը ճանաչող բանաձևին: Դեմ էր ընդամենը 1 պատգամավոր, ևս մեկը ձեռնպահ է մնացել: Բանաձևում ասվում է՝ «101 տարի առաջ հայերի և այլ քրիստոնյա փոքրամասնությունների դեմ իրականացված ցեղասպանությունը պետք է հիշատակել»։ Նշվում է, որ խորհրդարանը դատապարտում է օսմանյան կառավարության կողմից օսմանյան հողերում բնակվող հայերին գրեթե ամբողջությամբ ոչնչացնելու գործողությունները։ 5 էջանոց բանաձևում նշվում է, որ «Հայերի ճակատագիրը 20-րդ դարում տեղի ունեցած կոտորածի, էթնիկ զտման, տեղահանության ու ցեղասպանության օրինակ է»։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |