ՀՀ-ում ցմահ դատավճիռների վերանայման հնարավորությունը կքննարկվի ԱՄՆ փորձագետների ներգրավմամբ 7 հոկտեմբերի 2016 - 17:08 AMT PanARMENIAN.Net - Արդարադատության նախարարությունը աշխատանք է տանում ցմահ դատապարտյալների պայմանների բարելավման ուղղությամբ: Այս մասին տեղեկացրել է ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը: «Աշխատանքները շարունակվում են թե՛ կեցության պայմանների, թե՛ տեսակցությունների առումով, այդ թվում նաև նոր Քրեական օրենսգրքով նախատեսվում է որոշակիորեն բարձրացնել ցմահ դատապարտման տարիքը, որպեսզի, ասենք, դեռահասների շրջանում խնդիր չառաջանա»,- ասել է փոխնախարարը, գրում է Tert.am-ը: Լրագրողների հարցին, թե ինչ է արվում բավարար հիմքեր ունենալու դեպքում ցմահ դատապարտյալների գործերի վերանայման առնչությամբ, նա տեղեկացրել է, որ մոտակա ժամանակահատվածում Միացյալ Նահանգներից Հայաստան են ժամանելու փորձագետներ հենց այս հարցով համատեղ աշխատելու համար: «Գործերի վերանայումը մեկ այլ մեծ խնդիր է, որը բավականաչափ լուրջ քննարկման կարիք ունի: Այն դեռևս հետազոտությունների փուլում է: Կարող եմ ասել, որ կան գործող մեխանիզմներ, որոնք կարող են հիմք հանդիսանալ գործերի վերանայման համար: Չենք բացառում, որ միջազգային փորձից նույնպես գտնենք օրինակներ, որոնք կներկայացվեն քրեական դատավարության և քրեական օրենսգրքերը մշակող աշխատանքային խմբին: Չենք մերժում նաև հասարակական կազմակերպությունների կողմից արվող համագործակցության առաջարկները»,- նշել է Քրմոյանը: Վերջին շրջանում ՀՀ-ում ցմահ դատապարտյալները մի քանի անգամ հացադուլ էին հայտարարել՝ գործերի վերանայման պահանջով: Սակայն դա չի իրականացվել: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում |