Հայաստանի հունական համայնքը հարգանքի տուրք է մատուցել հույների ցեղասպանության զոհերի հիշատակին19 մայիսի 2007 - 15:01 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 19-ը հունական խորհրդարանի 1994 թվականի փետրվարի 24-ի որոշման համաձայն հայտարարված է թուրքերի կողմից 1916-1923 թվականներին իրագործված Փոքր Ասիայի հույների ցեղասպանության զոհերի հիշատակման օր:Հայաստանի հունական համայնքը, ինչպես նաեւ Հայաստանի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները ծաղկեպսակներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանի մոտ Երեւանում: Մոտավոր հաշվարկներով, ցույցին մոտ հազար մարդ է մասնակցել: Փոքր Ասիայի հույների ոչնչացման արդյունքում 353.000 մարդ է մահացել, ընդ որում ողջ մնացածները գաղթել են Հունաստան եւ Ռուսաստան: Արցախի ազգային-ազատագրական պայքարի տարիներին ինքնապաշտպանության ուժերի շարքերում կռվել են նաեւ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հույները: Ներկա դրությամբ, Հայաստանի հույների թվաքանակը մոտ 6000 մարդ է, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում` 300 մարդ: Հայաստանում բնակության հիմնական շրջաններն են Ալավերդին եւ Լոռվա շրջանը, ինչպես նաեւ հանրապետության մայրաքաղաք Երեւանը, Նոեմբերյան եւ Գյումրի քաղաքաները: Ուշագրավ Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ Ալիևը կրկին Զանգեզուրի միջանցք է պահանջում․ «ՀՀ–ն չի կարող հրաժարվել եռակողմ հայտարարության այդ դրույթից» «Այնտեղ գրված է, որ պետք է տրանսպորտային հաղորդակցություն լինի, որը հսկելու են ՌԴ սահմանապահները»,–ասել է նա |