Կենդանաբանական այգին կհամալրվի կարմիր պանդայով և Վալաբի տեսակի կենգուրուներով![]() 8 հոկտեմբերի 2016 - 15:49 AMT PanARMENIAN.Net - Երևանի Կենդանաբանական այգին կհամալրվի նոր կենդանիներով, որոնց թվում նաև կարմիր պանդա կլինի։ Այդ մասին հայտարարել է Կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանն` անդրադառնալով այգու վերանորոգման և բարեկարգման նախագծին, հայտնում է «Sputnik Արմենիան»: Ռուբեն Խաչատրյանի խոսքով` 2017 թվականի մայիսի 1-ին` Կենդանաբանական այգու սեզոնի բացմանը, այցելուները կարող են նաև կարմիր պանդա տեսնել։ Կենդանաբանական այգին կհամալարվի նաև այլ նոր կենդանիներով` Վալաբի տեսակի փոքր կենգուրուներով, տարբեր տեսակի թութակներով, որոնց կթույլատվի կերակրել։ Երևանի կենդանաբանական այգու վերանորոգման և բարեկարգման նախագիծն իրականացվում է մայրաքաղաքի զարգացման քառամյա ծրագրի շրջանակում և ֆինանսավորվում է Երևանի քաղաքապետարանի կողﬕց։ Բարեկարգման երկրորդ փուլով նախատեսված հիﬓական աշխատանքների ցանկում արջերի և գայլերի, աֆրիկյան առյուծների, գիշատիչ թռչունների ընդարձակ ազատավանդակների կառուցուﬓ է: Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |