Հայաստան–Ռումինիա խաղում ՀՀ հավաքականի ավագի թևկապը կկրի Մարկոս Պիզելին

Հայաստան–Ռումինիա խաղում ՀՀ հավաքականի ավագի թևկապը կկրի Մարկոս Պիզելին

PanARMENIAN.Net - Այսօր՝ հոկտեմբերի 8-ին կայանալիք Հայաստան – Ռումինիա աշխարհի առաջնության ընտրական խաղում մեր թիմում ավագի թևկապը կկրի կիսապաշտպան Մարկոս Պիզելին: Այդ մասին տեղեկացել է «Ա1+»-ի մարզական թղթակիցը:

Հայաստանի հավաքականի հիմնական ավագ Հենրիխ Մխիթարյանն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի խնդրանքով բաց է թողնելու մեր ազգային թիմի առաջիկա երկու խաղը, քանի որ դեռ լիարժեք չի ապաքինվել վնասվածքից: Գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանն ավագի թևկապը վստահել է Մարկոս Պիզելիին:

Աշխարհի 2018-ի ընտրական փուլը ՀՀ հավաքականը պարտությամբ է սկսել. սեպտեմբերի 4-ին Հայաստանի ազգային հավաքականը Դանիայի հետ խաղում պարտվել է նվազագույն հաշվով՝ 0:1:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---