Տանզանիայի բանտում 7 ամիս անցկացրած հայ գործարարն ու իր եղբայրն ազատ են արձակվել 8 հոկտեմբերի 2016 - 17:00 AMT PanARMENIAN.Net - Տանզանիայում մարտին ձերբակալված Արտյոմ և Էդուարդ Վարդանյաններն ազատության մեջ են։ Արտյոմ Վարդանյանը գործարար է, Ձորաղբյուրում գործող «Ջամբո» էկզոտիկ այգի-ռեստորանի սեփականատերը: Վարդանյանը հայտնել է «Մենք՝ ես և եղբայրս, 7 ամիս տանզանիական բանտում հարկադիր արձակուրդից հետո հասկացանք, որ այդ երկրի բյուջեն 220 դոլարի խիստ կարիք ունի, որը ես վճարեցի որպես տուգանք՝ միգրացիոն կանոնները խախտելու համար, քանի որ այնտեղից գնել էի տարբեր աֆրիկյան մոտիվներով աքսեսուարներ Jambo այգու համար», գրում է Panorama.am-ը: «Զօօ Ֆաունա Արտ»-ի տնօրեն Արթուր Խաչատրյանը հայտարարել էր, որ Տանզանիայում ձերբակալվել էին Վարդանյան եղբայրները, ովքեր «Զօօ Ֆաունա Արտ» ՍՊԸ-ի համար 62 կապիկ տեղափոխող ինքնաթիռով ցանկացել են գալ Հայաստան: Խաչատրյանն ասել էր, որ Վարդանյան եղբայրները կապ չունեն տեղափոխման հետ և շատ պատահական հայտնվել են տհաճ իրավիճակում. «Վարդանյաններն իմ ընկերներն են և որևէ կապ չունեն կապիկների տեղափոխման հետ, ուղղակի ես նրանց ասացի, որ ինքնաթիռ է գալու և կարող են դրանով գալ Հայաստան»: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Պապոյան. ՌԴ դեմ ԵՄ պատժամիջոցները բացասաբար են ազդում ՀՀ տնտեսության վրա Օրինակ` խոսքը պղնձի հանքաքարի կամ ալյումինե փայլաթիթեղի արտահանման մասին է Ovio-ն ՀՀ հզորագույն Տվյալների մշակման կենտրոնի կիբերանվտանգությանն ուղղված լուծումներ է ներկայացրել CyberGEN 2024-ում Համաժողովը մասնակիցների թվով ամենախոշոր միջոցառումն է Հայաստանում Նախարար․ Հայկական կոնյակը կկոչվի Armenian brаndy Կմշակվեն հայկական կոնյակի համար հստակ չափորոշիչներ, որոնց պետք է ենթարկվեն բոլոր կոնյակ արտադրողները ԱԳ փոխնախարար․ ԵՄ վիզաների ազատականացման հարցով դրական տեղաշարժ կլինի Նա հավելել է, որ Եվրամիության հետ իրավապայմանագրային դաշտը ընդլայնվում է |