Ծագումով հայ Ռոժե Կառուչին նշանակվել է Ֆրանսիայի խորհրդարանի հետ կապերի պետքարտուղար21 մայիսի 2007 - 14:42 AMT PanARMENIAN.Net - Ծագումով հայ Ռոժե Կառուչին նշանակվել է Ֆրանսիայի խորհրդարանի հետ կապերի պետքարտուղար: Ինչպես PanARMENIAN.Net ին է հաղորդել ֆրանսիացի լրագրող Ժան Էքիյանը, Ռոժե Կառուչին (Կասաբլանկայից), որը հայ է հայրական գծով, իր քաղաքական գործունեությունը սկսել է 1977 թվականին եւ հանդես է եկել ցանկացած արտաքին ազդեցությունից Ֆրանսիայի անկախության օգտին: 1999 թվականից ի վեր եղել է Ֆրանսիայի Սենատի անդամ: Ռոժե Կառուչին դեմ է Թուրքիայի անդամակցությանը Եվրամիությանը եւ հանդես է գալիս Անկարայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին: Հիշեցնենք, որ Ֆրանսիայի արդյունաբերության նախկին նախարար Պատրիկ Դեւեջյանը կզբաղեցնի «Ժողովրդական շարժման աջակցության միություն» կուսակցության (UMP) գլխավոր քարտուղարի պաշտոնը: Այդ պաշտոնը թափուր էր այն բանից հետո, երբ UMP-ն գլխավորող Նիկոլա Սարկոզին ընտրվել է Ֆրանսիայի նախագահ: Ֆրանսիայի նորընտիր նախագահ Նիկոլա Սարկոզին մայիսի 18-ին նոր կառավարություն ձեւավորեց: Նոր կառավարության կազմում 15 հոգի է, որոնցից յոթը կանայք: Մասնավորապես, ռազմական գերատեսչության նախկին ղեկավար Միշել Ալո-Մարին նշանակվել է ներքին գործերի եւ արտասահմանյան տարածքների հարցով նախարար, արդարադատության նախարար է նշանակվել Ռաշիդ Դաթին: Արտգործնախարարի պաշտոնն ստացել է սոցիալիստ Բերնար Կուշները, պաշտպանության նախարար է դարձել Էրվե Մորենը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Կիրանցեցիները թույլ չեն տվել սահմանազատման աշխատանքներ տանել․ Սանոսյանն ասել է՝ իրենք չեն այդ սահմանը գծել՝ 1976–ին է գծվել «Ճանապարհը կառուցենք՝ ինքն իրենով կլինի անվտանգություն»,–ասել է Սանոսյանը Միրզոյանը Բերբոքին է ներկայացրել ՀՀ-Ադրբեջան կարգավորման վերջին զարգացումները Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային տնտեսական ծրագրերի, դրանցում ՀՀ ներգրավվածության հարցերի շուրջ Անդրեասյանն ու Թուրքիայի մշակույթի նախարարը քննարկել են Անիի կամրջի հարցը Նրանք հանդիպել են Թուրքմենստանում Դեսպան․ Չաբահար նավահանգստից օգտվելու հարցում Հնդկաստանը սպասում է հայկական կողմի հստակ առաջարկներին Նա նշել է, որ Չաբահար նավահանգիստը համատեղ զարգացվում է Հնդկաստանի և Իրանի կողմից |