Բիչախչյանը հայտնվել է ԲԿՄԱ-ի ուշադրության կենտրոնում![]() 10 հոկտեմբերի 2016 - 10:28 AMT PanARMENIAN.Net - «Շիրակ» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան, պատանի Վահան Բիչախչյանը հայտնվել է ԲԿՄԱ ուշադրության կենտրոնում: Ըստ աղբյուրի, ֆուտբոլիստը մասնակցել է բանակայինների կազմում Մախաչկալայի «Անժիի» դեմ խաղին, որն ավարտվել է 2:0 հաշվով: Կիսապաշտպանը խաղացել է Ֆյոդոր Չալովի մարզաշապիկով, հայտնում է Sportbox.ru-ն: Բիչախչյանն առաջնության 8 խաղում խփել է 2 գնդակ ու կատարել 1 գոլային փոխանցում: Նա խաղում է Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականում: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Գյումրիի «Շիրակ» ակումբի հարձակվող Վահան Բիչախչյանն ընդգրկվել է բրիտանական The Guardian-ի աշխարհի 60 առավել հեռանկարային ֆուտբոլիստների ցանկում: 16-ամյա Բիչախչյանը ցանկում միակ հայ ֆուտբոլիստն է: «Ոմանց կողմից Մխիթարյանի պես տաղանդավոր համարվող Բիչախչյանն իր առաջին խաղն անցկացրեց 16 տարեկանում, «Շիրակի» կազմում: Նա փոխարինման է դուրս եկել վրացական Գորիի «Դիլա» ակումբի դեմ խաղում ու գոլ խփել, ինչն օգնեց թիմին Եվրոպայի լիգայի հաջորդ փուլ դուրս գալ: Այդ գնդակի շնորհիվ նա դարձավ Եվրոպայում գոլ խփած ամենաերիտասարդ հայ ֆուտբոլիստը », - գրում է պարբերականը: Բիչախչյանն առաջնության 8 խաղում խփել է 2 գնդակ ու կատարել 1 գոլային փոխանցում: Նա խաղում է Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականում: Հղումներ թեմայով. Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |