Հայաստանը կմասնակցի Աստանայի «Էքսպո-2017»-ին![]() 10 հոկտեմբերի 2016 - 13:34 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը հաստատել է մասնակցությունը «Աստանա Էքսպո-2017»-ին: Այդ մասին Աստանա աշխատանքային այցի ժամանակ հայտնել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը: Նախարարն Աստանայում հանդիպել է «Աստանա Էքսպո-2017»-ի վարչության նախագահ Ահմեդժան Եսիմովի հետ: Հանդիպման ժամանակ քննարկվել են Հայաստանի մասնակցության հեռանկարները «Աստանա Էքսպո-2017»-ին: Եսիմովը հայտնել է, որ «ԱՊՀ բոլոր երկրներն արդեն հաստատել են իրենց մասնակցությունը ցուցահանդեսին, և զանկալի է, որ Հայաստանը ևս լինի դրանց թվում», հայտնում է 365info.kz-ն: Ցուցահանդեսին մասնակցությունը հաստատել է 104 երկիր, որից 98-ը հանձնակատար է նշանակել, 82-ը` ստորագրել է մասնակցության պայմանագիր: Միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը կանցնի Աստանայում 2017-ի հունիսի 10-ից մինչր սեպտեմբերի 10-ը: Ակնկալվում է ավելի քան 2 մլն այցելու և մոտ 5 մլն այցելություն: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |