Գյումրիի քաղաքապետ է ընտրվել Սամվել Բալասանյանը. Ընդդիմադիրները բոյկոտել են նիստը10 հոկտեմբերի 2016 - 13:07 AMT PanARMENIAN.Net - Գյումրիում հոկտեմբերի 10-ին կայացել է ավագանու առաջին նիստը, որում «Բալասանյան» դաշինքի ավագանին միաձայն ու ծափահարություններով ընդունել է Սամվել Բալասանյանի՝ քաղաքապետ դառնալու որոշումը ու նրան հռչակել Գյումրու քաղաքապետ: Tert.am-ը հաղորդում է, որ չնայած Գյումրու ավագանիում ընտրված «ԳԱԼԱ» կուսակցությունը, ԲՀԿ-ն և «Հայկական վերածնունդը» բոյկոտել են նիստը, նիստը վարող Սամվել Բալասանյանը հայտարարել է, որ այն կայացած է, որովհետև առաջին նիստին ներկա է ավագանիների կեսից ավելին՝ 17-ը: Բալասանյանը օրը պատմական է անվանել՝ ասելով, որ, իհարկե, լավ կլիներ, որ իրենց գործընկերները մասնակից լինեին, որովհետև «բոլորի ծրագրերում կային օգտակար դրույթներ Գյումրին շենացնելու համար»: 3 կուսակցության բոյկոտի պարագայում Գյումրու ավագանին առաջին նիստում հաստատել է նաև օրակարգը: «Գիտեք, որ քաղաքականացված է մարմինը, այսինքն՝ փոքր ԱԺ-ի պես պետք է մենք աշխատանք ծավալենք և լինելու են տարբեր խմբակցություններ, խմբակցության ղեկավար, քարտուղար»,- ասել է Բալասանյանը: Գյումրու ավագանու առաջին նիստում ելույթ է ունեցել միայն Բալասանյանը: Ավագանու հաջորդ նիստը տեղի կունենա մեկ ամիս հետո՝ նոյեմբերի 10-ին: Ըստ Բալասանյանի՝ այդ ընթացքում ավագանու կանոնակարգը և բյուջեն կընդունեն: «Ավելի լավ է, որ հիմա բոլոր խմբակցությունները միանան ու իրենց առաջարկությունները կատարեն: Բարի երթ Ձեզ»,-հայտարարել է Բալասանյանն ու դահլիճից հեռացել նվագախմբի հնչյունների ներքո: Հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած ընտրություններում 6 տոկոսի շեմը հաղթահարած «ԳԱԼԱ» կուսակցությունը, ԲՀԿ-ն և «Հայկական վերածնունդը» բոյկոտելու են այդ նիստը և որպես բողոքի նշան հրաժարվելու են իրենց մանդատներից: «ԳԱԼԱ» կուսակցության ներկայացուցիչ Քրիստինա Մկրտչյանը մամուլում տեղեկացրել է, որ իրենք պատրաստվում են դիմել նախ Վարչական դատարան, իսկ հետո նաև Սահմանադրական դատարան՝ բողոքարկելու մանդատների բաշխման գործընթացը: Հոկտեմբերի 9-ին տեղի է ունեցել թիվ 34 ԸԸՀ նիստ և Գյումրիի 33 մանդատները բաշխվեցին հետևյալ կերպ. Բալասանյան դաշինքը, որը սատարում է գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանին, ստացավ 17, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը բաժին հասավ 8, «Հայկական վերածնունդ» կուսակցությանը՝ 4, ԳԱԼԱ կուսակցությանը՝ 4 մանդատ։ Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ «Մեկնարկի՛ր». Կրթական հարթակ՝ ստարտափ ստեղծող երիտասարդների համար Ավագ դպրոցի աշակերտուհին որոշել է Վանաձորում թեմատիկ քվեսթ (quest) սենյակներ ստեղծել |